26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Փաշինյան ջան հիմա տեսնինք քո տղամարդկությունը»

Արդեն հայտնել ենք, որ Գյումրիի Վարդանանց հրապարակում այսօր՝ մարտի 31-ին  տրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնած «Իմ քայլը» արշավի սկիզբը, որի նպատակն է Սերժ Սարգսյանի իշխանավարման երրորդ ժամկետի կանխումը։

«Քայլենք գը դեպի Երևան` Ազատության հրապարակ»,-գյումրեցիներին է դիմում Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը քայլելու է 14 օր` 200 կմ  և անցնելու է 5 խոշոր քաղաքներով.

«Սա արշավ է ընդդեմ ստի և հանուն արժանապատվության, սա արշավ է ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի ստահոդ իշխանության դեմ և արշավ է հանուն ազատ և երջանիկ Հայաստանի»,-հայտարարեց Փաշինյանը:

«Լավ եղիր ախպեր ջան, ջիգյարդ ուտեմ, էս Գյումրիով ուր ես գնում»,-Փաշինյանին դիմեց գյումրեցի մի տղամարդ:

«Երևան` Ազատության հրապարակ»,-արձագանքեց Փաշինյանը:

«Բա մեռնեմ քեզի ճիշտ ճամփով ես գնում : Գնանք տուն մի-մի հատ կոնյակ խմենք` հայկական: Փաշինյան ջան հիմա տեսնինք քո տղամարդկությունը ոնց կեղնե, հաջողություն բեր մեզ»,-շարունակեց Գյումրեցին: 

Նշենք, որ Փաշինյանը շարունակում է քայլել և քաղաքացիների պատասխանելիս էլ չի կանգնում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ