19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Լեքսուս»-ը մահացու վրաերթի է ենթարկել ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանի ազգականին

Արմավիրի մարզում, այսօր՝ մարտի 31-ին, ողբերգական վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել. ժամը 03:40-ի սահմաներում Lexus մակնիշի 50 CG 888 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երեւան – Արմավիր ատոճանապարհի Մուսալեռ գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել Էջմիածին քաղաքի բնակիչ 29-ամյա Գեւորգ Հովհաննիսյանին, ապա առաջ ընթանալով բախվել Գ. Հովհաննիսյանի վարած Mercedes մակնիշի 777 LL 10 համարանիշի ավտոմեքենային եւ առաջ ընթանալով դուրս եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ հայտնվել կիսաշինության տարածքում:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վրաերթի ենթարկված Գ. Հովհաննիսյանը, ով մոտ 20 մետր շպրտվել է, Վաղարշապատի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններնն ու սահմանազատել տարածքը, որից հետո կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ:

Աղբյուրի տեղեկություններով մահացած Գ. Հովհաննսիյանը դեպի Երեւան ընթանալիս նկատել է, որ ճանապարհին վթարվել է «ՎԱԶ 2106» մակնիշի 34 NO 177 համարանիշի ավտոմեքենայի հետեւի աջ անվահեծանը ու նա իջել է ավտոմեքենայից եւ փորձել է օգնություն ցուցաբերել «ՎԱԶ-2106»-ի վարորդին ու այդ ժամանակ Lexus-ը մեծ արագությամբ սլանալով վրաերթի է ենթարկել Գ. Հովհաննիսյանին:

Որոշ ժամանակ անց Վաղարշապատի Ոստիկանություն է մեղայականով ներկայացել 38-ամյա Վալերի Խ.-ն ու հայտնել է, որ Lexus-ը ինքն է վարել: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ Lexus-ը հաշվառված է 37-ամյա Սարիբեկ Կ.-ի անվամբ:

Աղբյուրը նշում է, որ մահացածը ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի ազգականն է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ