18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Ավետումից Համբարձում կամ Մեծ Պահք» (ֆոտո)

Գյումրիում բացվել է նկարչուհի Սուսաննա Մկրտչյանի հերթական ցուցահանդեսը: «Ավետումից Համբարձում կամ Մեծ Պահք». անհատական մանրանկարչության ցուցահանդեսի խորագիրը պատահական չի ընտրվել: Այն նվիրված է Քրիստոսի կյանքի հրաշագործ տարիներին:

-Երբ կարդում ենք հրաշագործությունները, մեզ թվում է հեքիաթ է, բայց մեծ փիլիսոփայություն ու իմաստ կա թաքնված խորքում: Ուզում եմ հավատալ, որ պիտի հրաշք լինի, մեր երկիրը պետք է ծաղկի, որ մեր երկրում արժանվույն ապրենք, մեր երեխաներին կարողանանք տալ այն, ինչը մենք ենք ուզեցել ու չենք կարողացել նվիրել, մեր ընտանիքի անդամները մեր կողքին լինեն, ոչ թե շատ հեռու ափեր: Ներշնչանքի ուժով ու հրաշագործության հավատով եմ նկարել,- նշեց իր խոսքում Գյումրիի գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն, նկարչուհի Սուսաննա Մկրտչյանը:

48 օր տևած աշխատանքները նկարչուհին կատարել է նախորդ տարվա հունվարի 7-ից մինչև Զատկի տոնի նախօրյակն ընկած ժամանակահատվածում:

Մեծ Պահքի շրջանում 25 մանրանկարչական աշխատանքներ է կերտել: Ձեռքի աշխատանքների ու գործվածքների մի յուրօրինակ համատեղում, որը եղել է իր յուրօրինակ ծոմապահությունը Պահքի շրջանում: Այդ նկարները տեսնելու պատիվը  առաջինը վերապահված է եղել հարևան երկրի՝ Վրաստանի գեղարվեստի սիրահարներին, Թբիլիսիում բացված ցուցահանդեսը մնացել է 11 ամիս: Մի թավշյա խաչվառ էլ ձեռագործ նախշազարդել է ու նվիրել Վրաստանի Սուրբ Էջմիածնի եկեղեցուն:

Առաջին գործն «Ավետումն» էր, որին հաջորդեց «Սուրբ Ծնունդը», «Տեառընդառաջն» ու ծրագրված 12 գործի փոխարեն ինքնաբերաբար ստացվեց 25 աշխատանք:

Յուրահատուկ տեխնիկայով արված աշխատանքներում նաև ուսումնասիրված է հայկական մանրանկարչության առանձնահատկությունները, ամեն մի գիծ ու գույն ընտրված է երկար փնտրտուքից հետո, որ հնարավորինս մոտ ու հարազատ լինի հայկական մանրանկարչությանը՝ նախշերին, հայոց սրբադասության ավանդույթներին:

7 (1) 8 29541033_1397122293725873_4795184806346530968_n 29571011_5816495405078788_2384654182863136232_n 2 (4) 4 5 (3) 6 (2)

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ