25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Շոկ․ ուսուցչուհին սեռական կապի մեջ է մտել աշակերտուհու հետ /ֆոտո/

Շոկային միջադեպ է տեղի ունեցել Ռուսաստանում՝ Նովգորոդի շրջանում։ Տեղեկություններ են տարածվել, որ տեղի դպրոցներից մեկի կին-փոխտնօրենը սեռական կապի մեջ է մտել աշակերտուհու հետ։ Համացանցում են հայտնվել նրանց համատեղ լուսանկարները, փոխանցում է Mash-ը։

Ուսուցչուհին՝ Իրինան, 19 տարվա ուսուցիչ է։ Լերան 17 տարեկան է։ Նրանք պարբերաբար սոցկայքերում համատեղ լուսանկարներ են տեղադրել ու բուռն մեկնաբանություններ արել։

«Ես ոչ մի բան Քեզ չեմ հարցնում։ Ես գիտեմ Քեզ, ես զգում եմ Քեզ, ես սիրում եմ Քեզ,,,» նման ու ավելի ջերմ մեկնաբանություններով են նրանց լուսանկաները։

 

Իսկ բոլորովին վերջերս համացանցում բաց լուսանկար է հայտնվել, որտեղ ուսուցչուհին ու աշակերտուհին կրքոտ համբուրվում են։

Լուսանկարներից հետո միջադեպով սկսել է հետաքրքրվել քննչական կոմիտեն։ Դեպքի առթիվ քննություն է սկսվել։ Նշվում է, որ եթե ուսուցչուհու եւ աշակերտուհու միջեւ սեռական կապի առկայությունը հաստատվի, քրեական գործ կհարուցվի։

Քննություն սկսելուց անմիջապես հետո թե Իրինան, թե Լերան ջնջել են իրենց սոցկայքերի էջերը։ Նրանք հայտարարում են, որ ինտիմ կապի մեջ չեն, իսկ լուսանկարը իրականում ֆոտոշոփ է։

 

«Ես խոսել եմ Իրինա Սերգեեւնայի հետ։ Նա ասում է, որ նման ներքնազգեստ ինքը չունի։ Մարմինն էլ ավելի գեր է, ասես տղամարդու լինի։ Դա ֆոտոշոփ է»,- հայտարարել է Լերան։ 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ