19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Պետական օժանդակության ծրագրերով հանրապետություն է ներկրվել գարնանացան գարու հերթական խմբաքանակը

Ռուսաստանի Դաշնությունից հանրապետություն է ներկրկվել գարնանացան գարու սերմացուի հերթական խմբաքանակը: ՀՀ գյուղատնտեսությանննախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը նախօրեին այցելել է Արագածոտնի մարզ` ներկրման գործընթացին հետևելու, սերմերի որակը դիտարկելու ևբաշխման գործընթացին անձամբ հետևելու նպատակով:

Տեղեկացնելով, որ այս տարի մարզերից գարնանացան գարու պահանջարկը եղել է 2226 տոննա, որից 1200 տոննան արդեն բաշխվել է հողօգտագործողներին` փոխնախարարը հավելել է, որ հիմնականում սերմերը Հայաստան են ներկրվում Ռոստովի մարզի Զերնոգրադ քաղաքի «Դոնսկոյ ագրոխիմ» ընկերությունից և Ստավրոպոլի երկրամասի «Սեմենա Ստավրոպոլյա» ընկերությունից:  

Ընդգծելով, որ դեռևս մոտ 20 օր հանրապետությունում կարելի է կատարել ինտենսիվ գարնանացանի աշխատանքներ և այդ ժամանակահատվածում նախատեսվում է բաշխել սերմացուի մնացած խմբաքանակը` նախարարի տեղակալը հորդորել է հողօգտագործողներին և համայնքների ղեկավարներին սեղմ ժամկետում ներկայացնել իրենց պահանջարկի վերաբերյալ հայտերը և ստանալ անհրաժեշտ սերմացուները:

Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Յուրա Ազատյանը նշել է, որ գարնանացան գարու սերմացուի մարզի ընդհանուր պահանջարկը կազմել է 400 տոննա, այս պահի դրությամբ մարզին արդեն տրամադրվել է 290 տոննա սերմացու, մնացած խմբաքանակը կներկրվի առաջիկայում: Նա նաև շեշտել է, որ սերմերի ներկրումն իրականացվել է ճիշտ ժամանակին:

Նրա խոսքով` մարզում հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունները նախորդ տարվա ընթացքում կազմել են 19,5 հազար հեկտար: Ակնկալվում է, որ  գարնանացանի շնորհիվ այս տարի ցանքատարածություններ կավելանան 2,5-3 հազար հեկտարով:

Ապարան համայնքի Ափնագյուղի վարչական ղեկավար Ռոբերտ Կարապետյանը նշել է, որ ներկրված գարնանացան գարու սերմացուն աչքի է ընկնում խոշոր հատիկներով և մաքրությամբ, ինչը վկայում է բարձր որակի մասին: Կարապետյանը նաև կարևորել է փաստը, որ սերմացուն ախտահանված է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ