26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Արմեն Գևորգյանին նոր պաշտոն կտրվի. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլին ձևավորվող նոր կառավարության փոխվարչապետներից մեկի պաշտոնն զբաղեցնելու է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը։ Իսկ ով է դառնալու Սերժ Սարգսյանի կառավարության աշխատակազմի նոր ղեկավարը։

Որոշ տեղեկություններով՝ նա պատրաստվում է աշխատակազմի ղեկավար դարձնել իր օգնականներից մեկին՝ Արմեն Աբելյանին, ով նախագահական ոտք է դրել նրա հետ՝ 2008-ին։ 2013-ին Ս․ Սարգսյանը նրան Մխիթար Գոշի մեդալով է պարգևատրել։ Նշենք նաև, որ ՀՀ չորրորդ նախագահի աշխատակազմը գրեթե կրկնակի կրճատվում է, օրենքով սահմանվել է, որ այն չի գերազանցելու 155-ը:

Կառուցվածքից բացակայելու են որոշ ստորաբաժանումներ՝ պայմանավորված նոր Սահմանադրությամբ նախատեսված լիազորությունների փոփոխությամբ: Մասնավորապես, բացակայելու են վերահսկողական ծառայությունը, ԱԱԽ քարտուղարությունը, Հանրային խորհրդի գրասենյակը: Իսկ վարչապետի աշխատակազմը չի գերազանցի 600-ը»։

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ