25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Այս 10 տարիներն ապագա պատմաբանները կձևակերպեն որպես բարեփոխումների և պետականաշինության ժամանակաշրջան. Շարմազանով

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիները ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը բնութագրում է որպես բարեփոխումների ու պետականաշինության տարիներ: «Դա բարդ ժամանակաշրջան էր, մարտահարվերներով լի ժամանակաշրջան էր, և պետք է նշեմ, որ գրեթե բոլոր ոլորտներում մենք հասել ենք լուրջ հաջողությունների»,-ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրուցյում ասաց նա:

Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ Հայաստանը տարին փակել է 7.5 տոկոս տնտեսական աճով: «Սա օդի՞ց է եկել, օդից չի եկել, մեր բոլորի, ողջ քաղաքական թիմի ջանքերի շնորհիվ, բայց ՀՀ նախագահի գլխավորությամբ, եղե՞լ են թերություններ, իհարկե, եղել են, թերությունների մասին խոսացողների պակաս չկա , դրա համար ես նախընտրեցի խոսել այն դրական ձեռքբերումների շատ քիչ մասից, որոնք եղել են նախագահի կառավարման տասը տարիների ընթացքում»,-ասաց նա: Էդուարդ Շարմազանովը նշեց՝ բոլոր խնդիրներով հանդերձ՝ այս տասը տարիները ապագա պատմաբանները կձևակերպեն որպես բարեփոխումների և պետականաշինության ժամանակաշրջան:

Նա հավելեց, որ այս ընթացքում Հայաստանը գնացել է ժողորդավարության զարգացման ուղիով, դրա մասին է վկայում նաև հենց ազատ մամուլի առկայությունը: Նա հիշեցրեց ԵԽ գլխավոր քարտուղարի նորվեգացի Տուրբյեռն Յագլանի խոսքերը, որ Հայաստանը ճիշտ ուղիով է ընթանում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ