26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Արցախում ականի պայթյունից վիրավորներից մեկին վիրահատում են

Արցախի Մարտակերտ քաղաքի հարեւանությամբ գտնվող չեզոք գոտում ականի պայթյունի հետեւանքով վիրավորվել են 1987 թվականի ծնված Գարիկ Վահիրյանն ու 1974 թվականին ծնված Արամ Մկրտչյանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնից տեղեկացրին, որ Գարիկ Վահիրյանը վիրահատարանում է, բժիշկները վիրահատում են նրա ոտքերը: «Արամ Մկրտչանն էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»,-տեղեկացրին հիվանդանոցից:

Մարտակերտ քաղաքի հարեւանությամբ ականի վրա պայթած մեքենան պատկանում էր «Հալո թրասթ» միջազգային կազմակերպությանը, որը տեւական ժամանակ է զբաղվում է Արցախի տարածքում ականազերծման աշխատանքներով: Պայթյունի հետեւանքով երեք ականազերծող մահացել է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ