26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՌԴ-ն կշարունակի՞ զենք վաճառել Ադրբեջանին

 Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ  ՌԴ դաշնային ժողովի պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի Հայաստան այցին։

«Զատուլինի հայտարարությունները կարևոր են մի քանի տեսանկյունից, բայց պետք է հավշվի առնել՝ փակագծեր կան, որոնք չեն բացվում։ Երբ որ պետական որևէ պաշտոնատար անձ ինչ-որ երևույթի հետ կապված, օրինակ՝ զենքերի առևտրի հետ կապված, հայտարարություն է անում, այդ հայտարարությունների մեջ կան մտքեր, որոնք պետք է կռահել․ այդ մտքերը պետք է բացել։

  Այդ ափսոսանքը, զենքի վաճառքի հետ կապված վերանայումները կարելի է նույնիսկ այլ կերպ հասկանալ։ Դա չի նշանակում, որ ընդհանրապես վաճառք չի լինելու», –  ասաց Իսագուլյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ