25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Տավուշեցի փոքրիկ Դավիթը իր երգով հուզեց բոլորին/տեսանյութ/

«Դավիթը խոսելուց առաջ երգել է, բայց այդպես էլ որևէ մասնագետի մոտ երգի դասեր չի ստացել: Մեր տանը՝ ինքն իր համար երգում է, երգերը ինքն է ընտրում: Երբեք չի կաշկանդվում հանդիսատեսի առաջ երգելուց և երազում է երգիչ դառնալու մասին, բայց դէ աշխարհից կտրված ապրում ենք ու չգիտեմ երբևէ հնարավորություն կունենամ երեխուն ավելին  տալու համար»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակչուհի Գարուն Խաչիկյանը:

Գարունը երկու անչափահաս զավակների մայր է և ինքն է հոգում որդիների կարիքները: Ծառայում է զորամասում և շարունակ մտածում տղաների կրթության մասին:

«Համեստ երեխեք են իմ տղաները: Իրենք իրենց սովորում եմ, տան գործերով զբաղվում: Ես էնքան հպարտ եմ, որ Դավիթս 8 պատվոգիր ունի: Մրցույթների անունները չեմ հիշում, բայց Օպերայի բեմից էլ երգել է: Հիմա էլ պատրաստվում ենք հանրապետական մրցույթի: Երևան եմ բերելու…»,-անթաքույց հպարտությամբ պատմում է Գարուն Խաչիկյանը:

Օրեր առաջ 12 ամյա Դավիթ Ավալյանը երգեց սահմանապահ Չորաթան գյուղի երեխաների համար: Նրա բոլոր երգերը հայրենիքի ու սահմանի մասին են: Այս երգում էլ հնչում էր չորաթանցի զոհված հրամանատար Արթուր Ուդումյանի անունը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ