26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Շիրակացու անվան ճեմարանի սաները 500 գիրք նվիրեցին սահմանային գյուղին/տեսանյութ/

Անանիա  Շիրակացու անվան ճեմարանի 992 խմբի սաներ Նանե Վարդանյանը, Անահիտ Վարսանյանը եւ Դավիթ Մովսիսյանը ամիսներ առաջ որոշեցին ծրագրել ազգանվեր մի գործ, որը ավարտին հասցրին երեկ` մարտի 25-ին:
15 ամյա պատանիները շուրջ 500 գիրք նվիրեցին Տավուշի մարզի սահմանապահ Չորաթան համայնքին: Նրանց  ոգևորությունը մեծ էր, սակայն անկարագրելի էր այն պահը երբ երևանաբնակ պատանիները հանդիպեցին սահմանապահ գյուղի փոքրիկներին: Արածի իրական գնահատականը չորաթանցի փոքրիկների շուրթերց հնչող խոսքերն էին:
1-2
 
Մանկապարտեզի տնօրեն Օֆելյա Քալանթարյանը նույնպես հուզված էր.«Չորաթանը Հայաստանի սահմանին գտնվող փոքրիկ գյուղ է, որտեղ շատ են կարևորում ուսումը, գիրն ու գրականությունը, իսկ ամենաշատը երկրի ապահովությունը: Մենք շնորհակալ ենք, որ ընտրել եք հենց մեր գյուղը: Այս փոքրիկները միշտ կհիշեն Ձեր արած գործը»,-նշեց մանկապարտեզի տնօրենը:
 
1-5
1-6
 
 
Անահիտ Վարսանյանի մայրը`  Լիլիթ Ավագյանը նկատեց. «Շնորհակալությունը մեր կողմից պետք է լինի, որովհետև ադրբեջանական գյուղերի հարևանությամբ ապրող այս բալիկները մեզ ապահովություն են խոստանում»:
Դավիթ Մովսիսյանի մայրը` Անահիտ Մովսիսյանն էլ  նշեց, որ կրակոցների բերան կանգնած գյուղը միայն շնորհակալության է արժանի:
Մանկապարտեզի երեխաներից մեկի ծնող Մելինե Քալանթարյանը ասաց, որ սահմանապահ գյուղի բալիկների համար սա մեծագույն նվեր էր:
Նշենք, որ Նանե Վարդանյանը նաև համակարգիչ նվիրեց մանկապարտեզին:
 
1-7
1-1
Կիթառահարներ Արայիկն ու Արամն էլ երաժշտական կատարումներով ոգևորեցին բոլորին:
 


 
 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ