26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ծառուկյանը կասեցրել է. Ժամանակ

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը երեկ հերքել է “Ժամանակի” այն տեղեկությունը, համաձայն որի` ԲՀԿ ղեկավարն էականորեն կրճատում է Հայաստանում գտնվող իր բիզնեսների ծավալները եւ արդեն իսկ հրահանգել է դադարեցնել Երեւանի Կենտրոն համայնքում ծավալած շինարարական աշխատանքները, որպեսզի խոչընդոտի նախագահ Սերժ Սարգսյանի պլանավորած` տարեվերջյան 7 տոկոս տնտեսական աճին։

“Մեր տեղեկություններով, սակայն, Գ. Ծառուկյանն առայժմ դադարեցրել է Կենտրոն համայնքում սկսած իր շինարարական գործունեությունը: Օրինակ` Խանջյան փողոցին հարող այգում կառուցվող հսկայական համալիրն առայժմ կիսավարտ վիճակում է: Այն սկսվել է կառուցվել տարիներ առաջ` այգու ծառերի հատման հաշվին, սակայն այժմ շինարարական աշխատանքները կասեցված են: Որոշ տեղեկությունների համաձայն` այն պատկանում է Գ. Ծառուկյանին:

“Ժամանակի” տեղեկություններով` ԲՀԿ ղեկավարին է պատկանում նաեւ “Մոսկվա” կինոթատրոնի դիմաց սկսված ու նորից կիսավարտ եւ առժամանակ չշարունակվող ինչ-որ կառույցի շինարարությունը: ԲՀԿ ղեկավարը այլ կառուցապատումներ է իրականացնում նաեւ այլ վայրերում, որոնք առայժմ կասեցված են”,- գրում է թերթը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ