24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Գազարով կարկանդակ. պահոց կերակուրներից

Henaran.am-ը շարունակում է ներկայացնել պահքի համար նախատեսված ուտելիքներ:

Բաղադրիչներ

Պատրաստման եղանակ

  1. Պահածոյացված անանասի հյութը լցնում ենք տարայի մեջ, ավելացնում ենք չամիչն ու այդպես թողնում 1-3 ժամ։
    գազարով-կարկանդակ-3
  2. Գազարը մաքրում ենք ու անցկացնում մանր քերիչով։ Նարնջի կեղևը նույնպես անցկացնում ենք քերիչով, որից հետո քամում ենք հյութն ու ավելացնում ենք ստացված զանգվածին։
    գազարով-կարկանդակ-4
  3. Գազարին ավելացնում ենք բլենդերով հարած անանասի հյութը, ավելացնում ենք չամիչը հեղուկի հետ միասին և բուսայուղը։ Մեղրը մի քիչ տաքացնում ենք, ավելացնում ստացված խառնուրդին ու խառնում ենք։
    գազարով-կարկանդակ-5
  4. Ընկույզը մանր կտրատում ենք, ալյուրը, կակաոյի փոշին, օսլան, սոդան ու փխրեցուցիչն անցկացնում ենք մաղով և խառնում ենք։
    գազարով-կարկանդակ-6
  5. Ալրային ու գազարի զանգվածները խառնում ենք, ձևամանը պատում ենք յուղաթղթով ու բուսայուղով։
    գազարով-կարկանդակ-7
  6. Խմորը լցնում ենք ձևամանի մեջ, հավասարապես տարածում ու դնում ենք ջեռոցի մեջ։ Թխում ենք 1 ժամ նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում։ Պատրաստ լինելուց հետո հանում ենք ջեռոցից, թողնում ենք, որ սառչի, ապա հեռացնում ենք յուղաթուղթը։
    գազարով-կարկանդակ-8
  7. Պատրաստում ենք գլազուրը, որի համար շաքարի փոշին խառնում ենք նարնջի հյութի հետ, տաք վիճակում լցնում ենք կարկանդակի վրա ու թողնում ենք, որ 2 ժամ սառչի։
    գազարով-կարկանդակ-9

Աղբյուրը՝  cooks.am

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ