18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ուզո՞ւմ եք մահվան դուռը հասցնել.լարված իրավիճակ դատարանում

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող  «Սասնա ծռերի» գործով դատավարությունը դեռ չմեկնարկած ընդմիջվեց, քանի որ կրկին անգամ վատացավ Կարո Եղնուկյանի ինքնազգացողությունը:

 Կարո Եղնուկյանի  շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանը զայրացած հայտարարեց, որ  Կարո Եղնուկյանի ինքնագացողությունը դատարան բերելուց հետո կրկին վատացել է։

Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը  «Շտապօգնության» ծառայություն հրավիրեց դատարան՝ Կարո Եղնուկյանի համար։

 Տիգրան Հայրապետյանը նշեց, որ նախորդ դատական նիստին դատարանը որոշեց դատաբժշկական փորձաքննություն անցկացնել, սակայն այսօր առանց փորձաքննության արդյունքների Եղնուկյանին բերել են դատարան։

«Դուք ի՞նչ եք ուզում անել, ուզո՞ւմ եք մահվան դուռը հասցնել Եղնուկյանին։ Ամեն անգամ ես հայտարարում եմ, որ Եղնուկյանի վիճակը կտրուկ վատանում է, երբ հայտնվում է դատարանում, դուք ոչինչ չեք ձեռնարկում այդ ուղղությամբ»,- ասաց Տիգրան Հայրապետյանը։ Հանրային պաշտպան Անուշ Մխիթարյանն էլ հայտարարեց, որ Կարո Եղնուկյանի հոգեբանական վիճակով է պայմանավորված նրա ինքանզգացողության վատացումը, եւ նման վիճակով դատական նիստերը շարունակելն ուղղակի պետական միջոցների վատնում է։

 Դատավոր Արտուշ Գաբրիելյանը 30 րոպե ընդմիջում հայտարարեց բժշկի եզրակացությունը ստանալու համար։ Նշենք, որ Արտուշ Գաբրիելյանը քննում է «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գեւորգյանի, Կարո Եղնուկյանի և Խաչատուր Գիչյանի առանձնացված մասով գործը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ