29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

52 մլրդ ՀՀ դրամի ներդրում և 2400 աշխատատեղ

pp

Կառավարությունն այսօր հավանություն տվեց «Ներդրումային ծրագրին հավանություն տալու» և «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությանը հողամաս օտարելու մասին» որոշման նախագծին:  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկայացրեց, որ ներկայումս, հաշվի առնելով մատչելի պայմաններով բնակարան ձեռքբերելու մեծ պահանջարկը և շուրջ 1200 երիտասարդ ընտանիքների կողմից ներկայացված դիմումները՝ որոշվել է ընդլայնել բնակարանաշինական ծրագրերի շրջանակը և մատչելի պայմաններով բնակարան ձեռք բերելու հնարավորություն ընձեռել բոլոր կարիքավոր դիմումատուներին:

Հայտնելով վերոգրյալի մասին՝ կազմակերպությունը խնդրել է քննարկել Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան փողոցին հարակից տարածքում շուրջ 6,57 հա մակերեսով հողամասը ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված կարգով «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությանը, կադաստրային արժեքով վաճառելու հնարավորությունը։ «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությանը նախատեսում է իրականացնել բնակարանային ապահովության սոցիալական-ներդրումային ծրագիր, որի շրջանակում նշված տարածքում կկառուցվի «Վերածնունդ» երիտասարդական ավանը։ Ավանը կունենա շուրջ 1000 բնակարան, կանաչապատ հանգստի գոտիներ, մանկապարտեզ, կենցաղ-սպասարկման և հասարակական նշանակության տարածքներ։ Ծրագրի ներդրումային ընդհանուր արժեքը կկազմի շուրջ 52 մլրդ ՀՀ դրամ, և առաջիկա 3 տարիների ընթացքում կստեղծվի մոտ 2400 աշխատատեղ։ Ծրագրի մեկնարկը նախատեսվում է 2018թ․ ապրիլի 1-ին, իսկ ավարտը՝ 2021թ․ հուլիսի 1-ին։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ