26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մարտի 1-ին ոստիկանության կողմից կիրառված ուժը եղել է բացարձակ անհրաժեշտ. Կոստանյան (տեսանյութ)

«Աբսուրդ կլինի կարծել, որ ես կարող եմ մի փաստաթղթի տակ ստորագրել, հետո ասել՝ տենց բան չկա»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: 

ԱԺ նիստում «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը «Ելք» խմբակցության հեղինակած 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ ԱԺ հայտարարության մասին նախագծի քննարկման ժամանակ, դիմելով պետաիրավական և մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ Ռուստամ Մախմուդյանին, ասել էր. «Դուք տեղյա՞կ եք, որ ՀՀ-ի կողմից առաջարկություն է ներկայացված եղել, որ այս մարդկանց սպանությունը եղել է բացարձակ անհրաժեշտ»:

Գ. Կոստանյանը պարզաբանեց, որ բացարձակ անհրաժեշտ արտահայտությունը վերաբերվել է ոստիկանության կողմից ուժի կիրառմանը և ոչ թե մահվան դեպքերին: Նա հավելեց, որ  մարտի 1-ին ոստիկանության կողմից կիրառված ուժը եղել է բացարձակ անհրաժեշտ. «Կառավարությունն իր հիմնավորման մեջ բացատրում է, որ ոստիկանության կողմից կիրառված ուժը բացարձակ անհրաժեշտ է եղել, և դա չի առաջացրել երկրորդ հոդվածի խախտումներ»: 

Անդրադառնալով Ն. Փաշինյանի կողմից բարձրաձայնված այն հարցին, թե նախաքննության մարմինը պետք է հրապարակի այն տեսագրությունները, որոնք փաստում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն խոսքերը, թե ընդդիմադիրները մեքենաների հետևից դուրս են եկել և կրակել ոստիկանների ուղղությամբ՝ Գ. Կոստանյանը ևս մեկ անգամ ասաց, որ բոլոր ձայնագրությունները, որի մասին խոսել է երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանը, գտնվել և գտնվում են նախաքննության տրամադրության տակ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ