26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ուսուցիչներն ի պաշտոնե քարոզչություն իրականացնելու իրավունք չեն ունենա

Ազգային ժողովն  այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց«ՀՀ ընտրական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Ըստ դրա՝ ուսուցիչներն ի պաշտոնե քարոզչություն իրակացնելու իրավունք չունեն: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրեց, նախագիծը սահմանադրական է, և ուստի պետք է ընդունվի պատգամավորների ձայների 3/5-րդով: «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյան նշեց, որ ՀՀ ԸՕ –ի հետ կապված «Ծառուկյան» խմբակցություն իր նախաձեռնություն ու առաջարկությունն ուներ, որ չընդունվեցին:

«Այս նախագծի հետ կապված՝ դրական միտում է նկատվում, բայց խնդիրը չի լուծվում, ունենք առաջարկություններ, ընդգրկվելու դեպքում կողմ կքվեարկենք, իսկ այս տեսքով՝ ձեռնպահ»,-ասաց նա: «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն էլ ասաց, որ նախագծում կարևոր փոփոխություն է կատարված, և ի պաշտոնե ուսուցիչների, բուժաշխատողների համար քարոզչություն իրակացնելու սահմանափակում է նախատեսված:  Ըստ այդմ էլ նա հայտարարեց, թե «Ելքը» կողմ է քվեարկելու: Նախագիծն ընդունվեց 74 կողմ, 23 ձեռնպահ ձայներով: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ