19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

«Ժողովրդի մեջ ստրուկի հոգեբանություն է մտել» /տեսանյութ/

«Ժողովրդի մեջ ստրուկի հոգեբանություն է մտել, բայց սա էլ կանցնի»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների գործով 4 տարվա ազատազրկման դատապարտված և ամիսներ առաջ կալանավայրից վերադարձած Ալեք Պողոսյանը:

Պողոսյանը ընդգծեց, որ քննարկելու և մտածելու շատ բան կա, քանի որ երկիրը ծանր վիճակում է հայտնվել.«Ճանապարհներ հաստատ կան, ուղղակի մտածել է պետք»,-ընդգծեց Ալեք Պողոսյանը:

Հիշեցնենք, որ 2013 թ.-ի նոյեմբերի 5-ին «Անոնիմուսների» երթի մասնակից 14 քաղաքացիներից 12-ը դատապարտվել էին 1,6 -7 տարվա ազատազրկման։ Նրանցից 4-ն արդեն ազատության մեջ են, որոնցից երկուսը՝ Հայկ Հարությունյանն ու Ավետիս Ավետիսյանը՝ պայմանական վաղաժամկետ։

4 տարվա ազատազրկման դատապարտված Ալեք Պողոսյանը դեռեւս 2015 թվականին դիմել էր «Անկախ հանձնաժողովին» իրեն պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու համար: Հանձնաժողովը, սակայն նրան մերժել է: Ալեք Պողոսյանը 5 անչափահաս երեխաների հայր է: Նրա ընտանիքն ապրում է ծանր սոցիալական պայմաններում:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ