18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Տիգրան Ս. Պետրոսյանն Անապայի միջազգային բաց մրցաշարում գրավել է 1-ին տեղը

Oգոստոսի 29-ից սեպտեմբերի 10-ը Հ. Գասպարյանի անվան շախմատի եւ շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սան, Հայաստանի մինչեւ 16 եւ 18 տարեկանների չեմպիոն Տիգրան Ս. Պետրոսյանը մասնակցել է Անապայի միջազգային բաց մրցաշարին եւ գրավել առաջին տեղը` լրացնելով միջազգային վարպետի նորմ: Տիգրան Ս. Պետրոսյանը մրցաշարին մասնակցել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ:

Անապայի միջազգային բաց մրցաշարին մասնակցել է չորս երկրի (Հայաստան, ՌԴ, Իսրայել, Մոլդովա) 14 շախմատիստ:

Նշենք, որ Տիգրան Ս. Պետրոսյանը 2009թ. ճանաչվել է պատանիների համաշխարհային օլիմպիական խաղերի 3-րդ մրցանակակիր: 2010-ին Հայաստանի շախմատի մինչեւ 16 տարեկանների հավաքականի կազմում դարձել է շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող: Այս տարի Տիգրան Պետրոսյանը Հայաստանը ներկայացնելու է Սլովենիայում տեղի ունենալիք մինչեւ 18 տարեկանների աշխարհի առաջնությունում:

Տիգրանը հույս ունի, որ մի օր էլ մեծահասակների ազգային հավաքականի կազմում հաղթանակներ կպարգեւի Հայաստանին: “Հայաստանի հավաքականի կազմ մտնելը շատ մեծ պատիվ է, եւ բոլոր շախմատիստներն էլ դրան են ձգտում: Հայաստանի շախմատի հավաքականին այսօր ամբողջ աշխարհում հարգում են, հարգում եւ վախենում”,- ասում է Տիգրան Պետրոսյանը։ 

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ