26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մարտի 20-ին դատարաններում պետք է սև դրոշ իջեցնենք.Սեֆիլյանի պաշտպան /տեսանյութ/

«Կարծում եմ` մարտի 20-ին այսուհետ մեր դատարաններում կարող ենք դրոշն իջեցնել և սև լենտ կապել: Մարտի 20-ը հենց այդպես պետք է նշենք, այսօր մահացավ արդարադատությունը», -լրագրողների հետ զրույցում ասաց  Ժիրայր Սեֆիլյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը:

Նրա խոսքով` այս գործով չի իրականացվել դատավարություն, այլ եղել է թատերական ներկայացում:

«Անձին դատապարտում են ազատազրկման երեք հոդվածներով, որոնցից ոչ մեկով բավարար ապացույցներ չկան: Սա բացահայտ քաղաքական պատվեր ու հաշվեհարդար է: Սեֆիլյանի մեղադրանքում մոռացել էին նշել նաև Քենեդու սպանության հոդվածը, որովհետև մնացած հոդվածներն այդ նույն` ֆանտաստիկայի ժանրից էին: Անձին ուղղակի պետք էր լռեցնել, ինքը էական և լուրջ վտանգ է ներկայացնում ներկայիս իշխանության համար», – ասաց Արայիկ Պապիկյանը:

Հրապարակված վճռի համաձայն՝ Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվեց 10 տարի 6 ամիս ազատազրկման, Գեւորգ Սաֆարյանն էլ դատապարտվեց 4 տարվա ազատազրկման, դրան գումարվեց առաջին դատավճռի 2 տարի ժամկետը եւ վերջնական պատիժ սահմանվեց 5 տարի 6 ամիս ազատազրկում: Գործով Ներսես Պողոսյանը դատապարտվեց 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, Գալուստ Գրիգորյանը՝ 3 տարի, Հրայր Թոփչյանը՝ 3 տարի, Սասունիկ Կիրակոսյանը՝ 3 տարի 6 ամիս, Հովհաննես Պետրոսյանը՝ 2 տարի ժամկետով ազատազրկման:

Մանրամասները՝ տեսանյութում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ