26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Տուժածներից մեկը դուրս է գրվել հիվանդանոցից․ նոր մանրամասներ՝ ՌԴ-ում տեղի ունեցած ավտովթարից

Ռուսաստանի ԱԻՆ տվյալով՝ 308 AF 61 հայկական պետհամարանիշով Mercedes մակնիշի ավտոբուսի և բեռնատար ավտոմեքենայի բախման հետևանքով երկու մարդ է մահացել՝ ավտոբուսի և բեռնատարի վարորդները, հայտնում են ՌԴ-ում Հայաստանի դեսպանատնից:

Բախման պահին ավտոբուսում եղել է 48 ուղևոր և երկու վարորդ:

Ութ մարդ հոսպիտալացվել է, երեքի վիճակը բժիշկների գնահատում են ծանր, երկուսի վիճակը՝ միջին:

Բժշկական օգնություն ստանալուց հետո տուժածներից մեկը դուրս է գրվել հիվանդանոցից:

Մնացած մոտ 40 ուղևորները ժամանակավորապես տեղափոխվել են հյուրանոց:

ՌԴ իրավապահները դեպքի առթիվ քննություն են սկսել։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ