26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Նույնիսկ մի թիզ հող չենք տա» /տեսանյութ/

Վերջերս կայացած «Խաղաղության հեռանկարները ԼՂ-ում՝ տեղական և միջազգային տեսանկյուններից» միջազգային գիտաժողովը, որը կազմակերպվել էր ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան կողմից, փորձ էր բրիտանացի գիտական էլիտայի կողմից հասկանալու հակամարտության բուն հիմքերը, լուծման հնարավոր ճանապարհները, սակայն այն եզրակացությունները, որոնց հանգում էին մասնագետները, հետևյալն էին, որ հակամարտության կարգավորման եզրեր դեռ գտնել հնարավոր չէ,

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է ՝ Ադրբեջանը ոչ մի կերպ չի ցանկանում զիջել իր դիրքերը, բնականաբար, Հայաստանն էլ իր հերթին ոչ մի կերպ չի տեսնում կոմպրոմիսի գնալ այն պայմանների հետ կապված, որոնք առաջադրում է Ադրբեջանը։
Այս մասին այսօր քաղաքագետը նշեց լրագրողների հետ հանդիպման ընթացքում։
Ըստ քաղաքագետի՝ Հայաստանն առաջնորդվում է «Նույնիսկ մի թիզ հող չենք տա» կարգախոսով:
«Պետք է նշել՝ բրիտանացիներն էլ են եկել այն համոզման, որ պետք է քայլեր ձեռնարկել ռազմական սրացումներ թույլ չտալու, երկու կողմերին բանակցային սեղանի շուրջ հնարավորինս շատ նստեցնելու հետ կապված», – ասաց քաաղաքագետը՝ նշելով՝ այսօր Ադրբեջանում տնտեսական լուրջ խնդիրներ կան և որքան էլ Ադրջեննն ուզենա դա քողարկել, այդ փաստն անկնահյտ է։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ