25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Ստացվում է, որ այսօր նախարարն իր տեղում չէ»

Նախկին պատգամավոր, ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը դեղատոմսերով դեղեր վաճառելու որոշումը որակում է մեկ բառով՝ «հիմարություն»: «Դա չնախապատրաստված կամ համակարգը լավ չուսումնասիրած որոշում էր, այսինքն՝ առանց ուսումնասիրելու նման կորևոր որոշում են կայացրել, ինչպե՞ս կարելի է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Ըստ վերջինիս՝ մաս առ մաս չեղարկվում է այդ որոշումը:

«Նախկինում գործող դեղերի գնման համակարգը, ես համոզված եմ, որ նույն ձևով իրականացվելու է, որովհետև առողջապահական համակարգը դեռևս այդ հնարավորությունը չունի: Պոլիկլինիկաների չափը, աշխատակիցների աշխատավարձերը, բժիշկների զբաղվածության աստիճանը, դեղատների հետ կապված բազմաթիվ խնդիրներ մեզ հնարավորություն չեն տալիս, որպեսզի նման հապճեպ որոշումներ կայացվեն, հետո էլ չեղարկվեն: Ճիշտն ասած՝ խորը հիասթափություն ունեմ այսօր գործող առողջապահական համակարգի համար:

Ստացվում է, որ այսօր նախարարն իր տեղում չէ»,-հավելեց Լյուդմիլա Սարգսյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ