20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Եթե էս երկրի համար իմ արածները վզիդ դնեմ, գրիժա կստանաս. Իգիթյանը՝ Փոստանջյանին

«Հայտնվել են չարորակ քաղաքական թզուկներ, որոնք իրենց հիվանդոտ երեւակայությամբ մեզ անընդհատ տանում են դեպի քաղաքականություն»,-այսօր՝ մարտի 19-ին, Երեւանի ավագանու նիստի ժամանակ, անդրադառնալով «Երկիր ծիրանի» խմբակցության անդամներին,  ասել էլ է ՀՀԿ խմբակցության անդամ լեւոն Իգիթյանը:

«Ես ուզում եմ հասկանալ՝ ավագանին քաղաքակա՞ն ինստիտուտ է: Մեզ անընդհատ ուղղորդում են դեպի քաղաքականություն: Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, եւ դա համարում եմ իմ առավելությունը: Հայտնվել են չարորակ քաղաքական թզուկներ, որոնք իրենց հիվանդոտ երեւակայությամբ մեզ անընդհատ տանում են դեպի քաղաքականություն»,- ասել է  Լեւոն Իգիթյանը:

Դիմելով  «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին, Իգիթյանն նշել է . «Տիկինը եղել է երկու անգամ պատգամավոր ԱԺ-ում: Այդ երկու ժամկետի ընթացքում ինքը մեզնից ստացել է 120 հազար դոլար որպես աշխատավարձ: Ես ուզում եմ հասկանալ, թե դրա դիմաց ինչ է ստացել այս երկիրը, այս հողը: Հիմա այնտեղ հաջողություն չեղավ, որոշեցին հիմա էլ քաղաքը թիրախ դարձնել:

Այդ մարդն իրավունք է վերապահում մի օր մեզ դատի է տալիս, ասում է՝ ձեզ կնստացնեն, գնահատականներ է տալիս: Ափռ-ցփռ իրեն թույլ է տալիս վիրավորանքներ քաղաքապետի ու ամեն մեկիս նկատմամբ: Եղբայր, ես կենսագրություն ունեմ, դրա տերն եմ եւ շատ լավ կենսագրություն ունեմ: Ամբողջ կյանքը երկրիս եմ ծառայել: Դեռ ոչ մի բան չարած երկրի համար, կատեգորիկ գնահատականները, թե ես էսպես եմ համարում: Տո դու ո՞վ ես: Եթե էս երկրի համար իմ արածները վզիդ դնեմ, գրիժա կստանաս: Դու ոնց ես ինձ դատի տալիս», մասնավորապես ասել է Իգիթյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ