30 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2022
KFC

Աֆրինը ընկավ. պաշտոնական տվյալներ զոհերի և վիրավորների մասին

20180319_afrin28d974_image

Թուրքիայի պաշտոնական տվյալներով՝ «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիայի 58 օրերի ընթացքում թուրքերը տվել են 46 զոհ և 225 վիրավոր: Իսկ քրդական կողմից սպանվել է 3.603 գրոհային:

Այժմ Աֆրինի կենտրոնը վերահսկում են թուրք զինվորները և «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման զինյալները: Իսկ Աֆրինի քրդական ուժերը հայտարարել են, որ դուրս են բերում իրենց ջոկատները քաղաքից, բայց չեն դադարեցնելու պայքարը: Նրանք անցնելու են պարտիզանական կռիվների մարտավարությանը և անընդհատ հարվածելու են Աֆրին ներխուժած թուրքական զինուժին:

Աֆրինի անկումից հետո քրդերը և նրանց համախոհները բողոքի ձայն են բարձրացրել եվրոպական բազմաթիվ քաղաքներում: Փարիզում, Բեռլինում, Համբուրգում, Մյունխենում, Ստրասբուրգում, Հռոմում, Վիեննայում, Ստոկհոլմում կազմակերպվել են բողոքի ցույցեր: Ցուցարարները պահանջել են, որ Եվրոպան դատապարտի թուրքերի իրականացրած կոտորածն Աֆրինում:

ermenihaber.am

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ