25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հիսուս Քրիստոսը զգուշացնում է մեծ վտանգի մասին

Զեխանալ – նշանակում է տրվել կերուխումի, շվայտ ու ցոփ կյանքի, հարբեցողության, անառակության: Նշանակում է ապրել անհաստատ ու վտանգավոր կյանք: Մի խոսքով՝ թռի-վռի այս աշխարհի հոգսերով:

Տեր Հիսուսը, երբ խոսում է իր 2րդ Գալստյան մասին, մեզ նշաններ է տալիս, որ երբ մենք տեսնենք այդ բոլորը կատարված, իմանանք որ Աստծո Արքայությունը մոտ է: Բայց զգուշացնում է մի մեծ վտանգից, որ եթե մենք զեխանանք, այդ նշանները չենք տեսնի, ու այդ օրը մեր վրա կգա որոգայթի պես: Ասում է «Զգույշ եղեք ինքներդ ձեզնից» (Ղկ. 21:34): Մեր թշնամին մեր ներսում է ու դրան հաղթելու ձևը հոգևորապես արթուն մնալն է ու ամեն ժամ աղոթելը:

Արմեն Հարեյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ