26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«ԵԾ» անդամները պատրաստվում են անակնկալ մերկանալ. Հրապարակ

«Մեր տեղեկություններով` Զարուհի Փոստանջյանը, որը Երեւանի ավագանու քաղաքաշինության եւ հողօգտագործման հանձնաժողովի անդամ է, դիմել է ֆինանսատնտեսական հանձնաժողվին` անդամակցելու համար: «Քանի որ այդ հանձնաժողովում մեր խմբակցությունից որեւէ մեկը չկար, եւ որպեսզի կարողանանք վերահսկել, թե այնտեղ ինչ է կատարվում, խմբակցության որոշմամբ մենք ներկայացրել ենք իմ թեկնածությունը, որպեսզի որեւէ մախինացիա թույլ չտանք իրենց անել։ Վերջինը 400 հոգու քարտերի բաժանումն է, էնքա՜ն բան կա այնտեղ վերահսկելու, Վերահսկիչ պալատի ռեսուրսները պետք է ունենաս, որ կարողանաս այդ ամենը վերահսկել ու դեմն առնել, բայց մենք անելու ենք»,- ասաց Փոստանջյանը:

Այդ հանձնաժողովին ժամանակին «ԵԾ»-ն ներկայացրել էր Մնացական Պարակշիեւի թեկնածությունը։ «Զբաղված ենք նրա մանդատի հետկանչման գործընթացներով ավագանու կազմից»։

Լուրեր կան, որ դուք մարտի 19-ի նիստին պատրաստվում եք ուկրաինական ֆեմինիստների նման անակնկալ մերկանալ։ «Նախ մենք հակված չենք մեր անակնկալները բացահայտել, եւ ապա` պարզ չէ՞, որ մեզնից որեւէ բան չի բացառվում»: Ավագանու անդամներն ասել են` շորեր ենք բերելու, որ հագցնենք իրենց` «արագի մեջ»: «Իրենք, իրենց «ասելը», ծրագրերը մեզ բացարձակապես չեն հետաքրքրում»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ