08 Ապրիլի, Չորեքշաբթի, 2020
KFC

Ֆրանսիական վինեգրետ. պահոց կերակուրներից

vinegret-i-stugabanu-u57774-1

Շարունակում ենք ներկայացնել կերակուրներ, որոնք կարող եք ճաշակել նաև Պահքի ընթացքում:

Ֆրանսիական վինեգրետ

3 հատ գազար
1 հատ ճակնդեղ
5 հատ կարտոֆիլ
3 հատ թթու վարունգ
2 հատ սոխ
300 գր. կանաչ ոլոռ
2 ճ. գդալ չամիչ
2 հատ կիտրոն
1 բաժակ ձեթ
1 թ. գդալ մանանեխ
1 բաժակ գինի
Թեթև աղաջրի մեջ լցնել մի քանի կաթիլ քացախ, դրա մեջ եփել գազարը, այնուհետև ճակնդեղը: Մեկ ուրիշ աղաջրում եփել կարտոֆիլը: Երկուսի բանջարեղենային արգանակները միացնել իրար և դնել մի կողմ: Եփած բանջարեղենները միացնել իրար և դրան ավելացնել կտրտած թթու վարունգը, կտրտած սոխը, կանաչ ոլոռը, ճամիչը և 1 կիտրոնը, որը հարկավոր է կլպել, հանել կորիզները և
խորանարդիկներով կտրտել: Նախապես պատրաստված բանջարեղենային արգանակին ավելացնում ենք 1 բաժակ ձեթը, 1բաժակ գինին, երկրորդ կիտրոնի ողջ հյութը, մի քանի հատիկ սև պղպեղ, մանանեխը և աղը՝ ըստ ճաշակի: Ստացված հյութը եռացնում ենք մի քանի րոպե, ավելացնում արդեն պատրաստի աղցանի վրա և թողնում, որ կես ժամ մնա: Որից հետո այն արդեն կարելի է համտեսել: Ոչ պահքային օրերին վինեգրետը նաև զարդարում են եփախ ձվի օղակներով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ