24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԱՊՀ անդամ երկրների կենսաթոշակառուները մեկ պետությունից կարող են թոշակ ստանալ

Հունվարի 1-ից ուժային 5 կառույցում զինծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին զինվորական կենսաթոշակ և պարգևավճարներ նշանակելու և վճարելու են «էլեկտրոնային կենսաթոշակ» տեղեկատվական համակարգի միջոցով, լրագրողների հետ հանդիպմանն ասաց սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանը։

Նա հայտնեց, որ կան մի շարք ծառայություններ, որոնք էլեկտրոնային են դարձել: ՍԱՊԾ պետի խոսքով՝ առաջին և երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստն այս պահին հնարավոր է դիմել և ստանալ առցանց եղանակով։

Այս գործառույթը ծառայությունում ուսումնասիրել են և ավելացրել նաև երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի ստանալու իրավունքն առցանց դիմելու միջոցով։

Սահակյանն ընդգեց, որ ակտիվորեն պայքարում են կրկնակի կենսաթոշակների դեմ: «1992թ.-ին ԱՊՀ երկրները սոցիալական ոլորտին վերաբերող համաձայնագիր են ստորագրել, որով սահմանվում է ԱՊՀ անդամ երկրների կենսաթոշակառուներին հնարավորություն տալ կենսաթոշակ ստանալ անդամ մեկ պետությունից: Բավական ծավալուն աշխատանք ենք իրականացնում: Հարցումներ ենք կատարում, հետևողական աշխատանք ենք տանում, որ բացառենք կրկնակի թոշակ ստացողների գոյությունը»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ