19 Սեպտեմբերի, Կիրակի, 2021
KFC

Կեղծ ստաժի բազմաթիվ դեպքեր են հայտնաբերվել

h_sahakjan.thumb

Մոնիթորինգի վարչության կողմից ուսումնասիրությունների արդյունքում պարզել ենք, որ 01.08.2017թ.-ից 26 գործատուների մոտ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում կենսաթոշակի 690 գործերով հայտնաբերվել են ոչ հավաստի, ոչ իրավաչափ տվյալներ պարունակող փաստաթղթերի հիման վրա հաշվարկված աշխատանքային ստաժեր, որի ընդհանուր գումարը կազմում է 53 միլիոն 927.323 դրամ: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանը:

Սրանից վերականգնվել է 7 միլիոն 124.863 դրամը, իսկ մնացած գումարի մասով հետգանձման գործընթացը շարունակվում է:

Նա կոչ արեց եմ այն գործատուներին, ովքեր, օգտվելով 90-ականների իրավիճակից, ոչ իրավաչափ կնիքներով վավերացումներ են անում, չանել այդպես:
«54.000 գործ կա, որոնք պետք է բացենք, ստաժները տող առ տող պետք է նայենք»,- հայտնեց Սահակյանը:
Ինչ վերաբերում է ՀՀ-ում թաշակառուների թվին, Սահակյանը մտահոգիչ տվյալներ ներկայացրեց: Ըստ նրա՝ առաջիկա 7 տարիների ընթացքում Հայաստանում ավելանալու է թոշակառուների թիվը. 01.03.2018թ. դրությամբ կենսաթոշակառուների թիվը 446.249 է, իսկ նպաստառուների թիվը՝ 62.915:

«Առաջիկա 7 տարիների ընթացքում կենսաթոշակառուների թիվը միտում ունի աճելու: Ժողովրդագրական տվյալները մեզ հուշում են, որ միջինը 2500 հոգով առաջիկա 7 տարիների ընթացքում թիվը միտում ունի աճելու:  Տարբեր գնահատականներով, այո, գնում ենք դեպի ծերացող երկիր:

Թոշակառուների թվաքանակը, ըստ ժողովրդագրական տվյալների, աճում է»,-եզրափակեց նա:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ