26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սերժ Սարգսյանին կպարտադրե՞ն. Հայկական Ժամանակ

ՀՀԿ-ականները շարունակում են 2018 թվականի վարչա­պետի թեկնածուի անունը չբացահայտել: Սիեւնույն ժա­մանակ նրանք չեն դադարում հայտարարել, որ իրենց համար նախընտրելի թեկնածուն Սերժ Սարգսյանն է, սրա համար բերում բազում բազմապիսի հիմնավորում­ներ: Ոմանք նույնիսկ նշում են, որ կարող են Սարգսյա­նին՝ անկախ իր կամքից, պարտադրել դառնալ վարչա­պետ:

Եվ այնուամենայնիվ, շրջանառության մեջ է նաեւ մի վարկած, համաձայն որի՝ վերջին պահին ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի գլխավորությամբ անակնկալ կմատուցի, եւ որպես վարչապետի թեկնածու բոլորովին այլ անուն ազ­գանուն կհնչի: Սույն վարկածը ավելի քիչ ռեզոնանս է ստանում, եւ ըստ Էության հատուկենտ անուններ են, որ չնչին հավանականությամբ նշվում են որպես հավանա­կան թեկնածուներ: Հիմնականը, թերեւս, Պաշտպա­նության նախարար Վիգեն Սարգսյանի անունն է:

Օրեր առաջ «Հայկական ժամանակ»-ը գրավոր հար­ցում էր ուղարկել Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն, Վիգեն Սարգսյանին խնդրելով պատաս­խանել հետեւյալ հարցին. «Տեղեկություններ կան, որ Դուք եք ՀՀԿ-ի կողմից առաջադրվելու ՀՀ վարչապետի պաշ­տոնում: Արդյո՞ք իրականությանը համապատասխանում են տեղեկությունները, որ ՀՀ վարչապետի պաշտոնում ՀՀԿ-ն հենց Ձեզ է առաջադրելու»:

ՊՆ-ի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից պատասխանել են, որ այս հար­ցին պատասխանելու համար օրենքով սահմանված կարգով լրացուցիչ ժամանակի կարիք ունեն, իսկ դա օրենքով 30 օրն է:

«[email protected] էլեկտրոնային հասցեով ուղարկ­ված Ձեր հարցմանն ի պատասխան տեղեկացնում ենք, որ հարցման մեջ նշված տեղեկությունները տրամադրե­լու համար ւրացռւցիչ ուսումնասիրության անհրաժեշտու­թյուն կա: Ըստ այդմ՛ հարցման պատասխանը կտրա­մադրվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետնե­րում»,֊ ասված Է պատասխանում:

30 օրը լրանում է ապրիլի 14-ին, այսինքն հենց այն օրերին, երբ ՀՀԿ-ն պետք է քննարկի եւ հայտարարի, թե ով է լինելու իրենց վարչապետի թեկնածուն:

ՊՆ-ի այս արձագանքը տարօրինակ է: Նախորդ շա­բաթ մենք նմանատիպ հարցում էինք արել նաեւ ՀՀ ԱԳՆ, ճշտելու համար՝ իրականությանը համապատասխանում են արդյոք այն տեղեկությունները, որ ՀՀԿ-ն ապրիլին Վատիկանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Միքա­յել Մինասյանին առաջադրելու Է վարչապետի թեկնածու: ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը կայծակնային արա­գությամբ Հժ-ի հարցումին պատասխանելով’ ասել Էր.

«Այդ հարցի վերաբերյալ լիազորված եմ ասել, որ այն իրականությանը չի համապատասխանում»:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ