26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Եղնուկյանը հրաշքով սրտի կաթված չի ստացել.պաշտպան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր նորք նստավայրում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվում է «Սասնա ծռեր» 11անդամի գործով դատական նիստը:

Արդեն հայտնել ենք, որ վատացել է գործով ամբաստանյալ Կարո Եղնուկյանի ինքնազգացողությունը:

Եղնուկյանի  շահերի պաշտպան, փաստաբան Տիգրան Հայրապետյանը հայտարարեց. «Նրա ճնշումը բարձրացել է ու հասել մինչեւ 230-ի: Հրաշքով սրտի կաթված չի ստացել»:

Տիգրան Հայրապետյանը պնդեց, որ Եղնուկյանի մասնակցությունն անհնար է, քանի որ ամեն անգամ նիստի բերվելիս նրա ինքնազգացողությունը վատանում է: Արտուշ Գաբրիելյանը որոշեց նշանակել դատաբժշկական փորձաքննություն, որպեսզի պարզվի՝ ի՞նչ լուրջ հիվանդությամբ է տառապում Կարո Եղնուկյանը:

Տիգրան Հայրապետյանը պահանջեց նշանակել դատահոգեբանական հետազոտություն, քանի որ իր պաշտպանյալի ճնշումը բարձրանում է դատարանում:

Հիշեցնենք, որ Եղնուկյանը մեղադրվում է «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ:

Նշենք, որ Արտուշ Գաբրիելյանը քննում է «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գեւորգյանի, Կարո  Եղնուկյանի եւ Խաչատուր Գիչյանի մասով գործը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ