26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Դասախոսը պետք է ունենա ակադեմիական ազատություն»/տեսանյութ/

«Մենք գիտեինք, որ «Բարձրագույն կրթության մասին» նոր օրենքով պետք է ստեղծվեր համապատասխան նորմատիվ իրավական դաշտ, որ կարողանային լուծել այսօր գոյություն ունեցող խնդիրները»,-այսօր՝ մարտի 13-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Ամերիկյան համալսարանի դասախոս Արևիկ Անափիոսյանը:

Արևիկ Անափիոսյանի խոսքով՝ կրթության բնագավառի խնդիրները բազմաթիվ են: Բանախոսը մասնավորապես անդրադարձավ որակյալ կրթության խնդրին.« Մենք տեսնում ենք, որ դասավանդման և ուսումնառության մակարդակում ինչքան խնդիրներ կան և հարց է ծագում՝ այս նոր օրենքը կարող է լուծել առկա խնդիրները»:

Արևիկ Անափիոսյանը նկատեց, որ բարձրագույն կրթության մասին օրենքը պետք է միտված լիներ դասախոսի տեղի և դերի հստակեցմանը:

«Դասախոսը պետք է ունենա ակադեմիական ազատություն»,-ընդգծեց Ամերիկյան համալսարանի դասախոսը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ