26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանն անցնում է նոր ռեժիմի. Ժամանակ

Ում ուզենք կնշանակենք վարչապետ, իրենց ինչ գործն է, Lragir-ի հետ զրույ­ցում ասում է ՀՀԿ խոսնակ Էդուսւրդ Շարմազանովը՝ ի պատասխան Սերժ Սարգսյանի վարչապետ նշանակ­վելու հնարավորության դեմ ընդդիմադիր մի շարք ուժե­րի հրապարակային, հանրահավաքային պայքարի հավանականության:

Հայաստանում այս խնդրի շուրջ ստեղծվել է իրավիճակ, որն, ըստ էության, անհեթեթ, աբսուրդային է թե’ դասական քաղաքագիտության, թե’ նաեւ հայաստանյան «ռեալպոլիտիկի», թե’ նույնիսկ պարզ տրա­մաբանության տեսանկյունից:

ՀՀԿ խոսնակը միանգամայն իրավացի է, երբ ասում է, որ եղել է խորհրդարանի ընտրու­թյուն, ՀՀԿ-ն պաշտոնապես կազմել է բացարձակ մեծա­մասնություն եւ ստացել մինչեւ 2022 թվականը մեծամասնու­թյուն կազմելու իրավունք, հետեւաբար ՀՀԿ-ին ընտրող­ներն են լիազորել այդ իրավունքով, եւ ըստ այդմ՝ ՀՀԿ-ն ազատ է որոշել իր վարչապե­տին: Գործնականում դա է խորհրդարանական կառավա­րումը, մնացյալն արդեն քա­ղաքական ավանդույթների խնդիր են երբ, ասենք, շատ դեպքերում վարչապետի հրաժարականը կամ փոփոխությունը կարող է բերել արտահերթ խորհրդարանական ընտրության: Դրանք հիմնա­կանում ճգնաժամայրն դրսեւոումներ են, ինչը տվյալ պա­րագայի համար նույնական չէ:

Ինչ խոսք, անվիճելի է, որ ՀՀԿ-ն խորհրդարանի ընտրու­թյանը բացարձակ մեծամաս­նություն է կազմել, մեղմ ասած, ոչ սահմանադրական լիարժեքությամբ: Այսինքն՝ ընտրական պրոցեսը որպես այդպիսին, քաղաքագիտական իմաստով Հայաստանի պարագայում ֆիկ­ցիա է: Բայց դա այլ հարց է, եթե քաղաքական ներկայիս իրավիճակը վիճարկում է ուժ, որը չի մասնակցել ընտրական այդ պրոցեսին եւ հենց սկզբից մերժել է այն՝ համարելով, որ Հայաստանում հնարավոր չէ ընտրությամբ հասնել իշխանափոխության: Այլ հարց է, թե ով ինչ է առաջարկում ընտրու­թյան փոխարեն:          Այստեղ իհարկե խոսակցությունը տե­ղափոխվում է այլ հարթու­թյուն, որն այս հոդվածի շրջա­նակում չդիտարկենք:

Այդպիսով, եթե Աերժ Սարգսյանի վարչապետությունը վի­ճարկում են ուժեր, որոնք հենց սկզբից մերժել են ընտրությու­նը խաղի այն կանոններով, որ հաստատել է ՀՀԿ-ն, ապա այս­տեղ իրավիճակը կլիներ տրա­մաբանական, հասկանալի: Բայց երբ ուժերը մասնակցել են ընտրությանը՝ խորհրդարանում տեղ ստանալու ակնկալիքով, անկախ ստանալ- չստանալուց, արդեն իսկ որո­շակի աբսուրդ վիճակի մեջ են հայտնվում այսօր հնչեցնելով Սերժ Սարգսյանի դեմ պայքա­րի շեփորը:

Որովհետեւ նրանք համաձայնել են խաղալ ՀՀԿ խաղի կանոններով: Ոմանք չեն անցել խորհրդարան՝ ըստ կա­նոնների, ոմանք անցել են՝ դարձյալ ըստ կանոնների, ավելին՝ անցնելուց հետո փաս­տացի հայտարարել են, որ ՀՀԿ-ն մեծամասնություն է կազմել ընտրողի քվեով: Այդ գործառույթն, օրինակ, իրա­կանացրել է «Ելք» դաշինքը: Այդ ամենից հետո, ընդ որում՝ անգամ խորհրդարան մտած չլինելու պարագայում, Սերժ Սարգսյանի վարչապետու­թյան դեմ «աշխարհազոր» հա­վաքելը աբսուրդ է, որովհետեւ հասարակությունն, ի տարբե­րություն այդ ուժերի, շատ ավելի ճշգրիտ, զգայուն եւ դի­պուկ է գնահատում քաղաքա­կան անցուդարձերը, քաղա­քական կոչվող սուբյեկտների վարքագիծը եւ անում հետեւություններ:

Հաշվի չառնել հանրության այդ մտածելու եւ տրամաբանելու կարողությունը, նշանակում է պարզապես լինել քաղաքականապես անհամարժեք կամ անմեղսունակ: Չի կարելի մի անգամ խաղալ իշխանության խաղի կանոններով, իսկ հետո կեսից հրաժարվել եւ ակնկալել հանրության լուրջ վերաբերմունք եւ վստահություն: Եվ դա դեռ պարզապես առաջարկվող պայքարի բովանդակությունը չդիտարկած, որովհետեւ  լուրջ ընկալման էական խնդիր առաջացնում է նաեւ այդ բովանդակությունն ինքնին, որի առանցքում, ըստ Էության, 25 ամյա արմատական եւ բողոքական հռետորաբանության տարբեր մոդիֆիկացիաներ են, որոնք նույնիսկ լավ մոռացված հինը չեն, այլ չմոռացվող հինը: Հնրավաոր չէ 21-րդ տեխնոլոգիական դարում ամբողջատիրական թեկուզ հայաստանյան համեմատաբար համեստ համակարգի դեմ պայքարել չմոռացվող հին մեթոդներով: 

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ