29 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2020
KFC

Թուրքիայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները Վաշինգտոնում քննարկել են սիրիական հարցը

1868763_620x410

ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման նպատակով ստեղծված կոմիտեների հանդիպումները մեկնարկել են։ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հիզեր Նոյերթը տեղեկացրել է, որ երկու կողմերի առաջին հանդիպման օրակարգում մի շարք այլ արդի խնդիրներից բացի տեղ է գտել նաև Սիրիայի և մասնավորապես Աֆրինի հարցը։

Նոյերթը նշել է, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև երեք տեխնիկական կոմիտե է կազմվել։ Դրանցից մեկը՝ սիրիական հարցով զբաղվող կոմիտեն, արդեն իր աշխատանքներն է սկսել Վաշինգտոնում։

Կոմիտեի աշխատանքները կշարունակվեն երկու օր՝ մարտի 8-ին և 9-ին։ Դրանց ընթացքում ԱՄՆ-ի և Թուրքիայի ներկայացուցիչները կքննարկեն Սիրիային առնչվող մի շարք հարցեր։ Ըստ խոսնակի՝ այդ հանդիպումները դեռ միայն սկիզբն են, առջևում մի շարք կարևոր թեմաներ ու քննարկումներ կան։ Երկօրյա նիստերի ավարտին կոմիտեն հանդես կգա գրավոր հայտարարությամբ։

ԱՄՆ-ի 20 հոգանոց պատվիրակությունը գլխավորել է ԱՄՆ պետքարտուղարության՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պատասխանատու Աարոն Վես Միտչելը, իսկ թուրքական պատվիրակությունը ղեկավարել է Թուրքիայի արտգործնախարարի խորհրդականի օգնական Սեդաթ Օնալը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերոսոնը Թուրքիա կատարած այցի շրջանակներում հանդիպել էր Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։ Հանդիպման ընթացքում որոշվել էր երկու երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ տեխնիկական կոմիտեներ ստեղծել՝ թուրք-ամերիկյան հարաբերությունների կարգավորման նպատակով։ Այդ կոմիտեներից առաջինի՝ սիրիական հարցով զբաղվող կոմիտեի առաջին հանդիպումը մեկնարկեց մարտի 8-ին՝ Վաշինգտոնում։

Աղբյուր`    ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ