19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ցմահ դատապարտյալը օրերս ազատության մեջ կլինի՞. մանրամասներ

Մամուլում տարածվել է տեղեկատվություն, որի համաձայն ՀՀ նախագահ  Սերժ Սարգսյանն օրերս ներում է շնորհել մի շարք դատապարտյալների: Այդ տեղեկություններում հրապարակված են նաև անուններ: Ցանկում է  ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանը, որը 1997թ. դեկտեմբերի 25-ին գերագույն դատարանի կողմից դատապարտվել էր մահապատժի` սպանությանը մասնակից լինելու համար: 

Henaran.am-ը կապ հաստատեց Ստեփան Գրիգորյանի հարազատների հետ: Ցմահ դատապարտյալի որդին նշեց, որ սրտի դողով են սպասում հոր վերադարձին:

«Ուզում ենք հավատալ, որ նախագահը վերջապես ներում շնորհեց հորս: Նա վաղուց զղջացել է կատարվածի համար ու մենք սպասում ենք այդ ապասված պահին, որ նա տուն գա ու գրկի զավակներին ու թոռներին»,-նշեց ցմահ դատապարտյալի որդին:

Հարազատները ներքուստ անհանգիստ են և կարծում են, որ տոներից հետո ամեն բան պարզ կլինի:

Հիշեցնենք, որ Ստեփան Գրիգորյանը մահապատժի է դատապարտվել 1996 թվականին` սպանությանը մասնակից լինելու համար:   2003թ. օգոստոսի 1-ին 103 հրամանագրով նախկին նախագահ պարոն Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով մահպատիժը փոխարինել է ցմահ ազատազրկմամբ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ