26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Արտակարգ դեպք Գյումրիում. վեճ ու դանակահարություն դատախազի ռեստորանի մոտ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 8-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել Գյումրի քաղաքի Տ. Ճարտարապետ փողոցի բնակիչ՝ 68-ամյա Լևոն Սարգսյանի կողմից, որ նույն օրը, ժամը 18։10-ի սահմաններում Գյումրի քաղաքի Մարմաշեն խճուղի 1 հասցեի «Գարուն» ռեստորանային համալիրի դիմաց իրեն անծանոթ անձը վիճաբանության ժամանակ իր մոտ եղած դանակով հարվածել է իր ձախ ուսին, ինչի պատճառով ինքը մարմնական վնասվածք է ստացել։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են մեկնել Ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ։ Ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են կասկածյալի ինքնությունը. նա Գյումրի քաղաքի Պ. Սևակ փողոցի բնակիչ՝ 27-ամյա Ռուդիկ Սարգսյանն է, ով բացատրական աշխատանքների արդյունքում ներկայացել է Ոստիկանություն, որտեղից էլ ստորագրությամբ բաց է թողնվել։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Հետաքննիչի որոշմամբ Լ. Սարգսյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր և փաստի առթիվ էլ նյութեր են նախապատրաստվում։

 

Մանրամասները՝ shamshyan.com-ում

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ