24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչ են քննարկել հանրապետականները գործադիր նիստում. մանրամասներ

Հայաստանի հանրապետական կուսակցությունը գործադիր մարմնի նիստին քննարկել է արտաքին ու ներքին քաղաքական հարցեր, անդրադարձել է ՀՀ Վրաստանի վարչապետի պաշտոնական այցին: Այս մասին նիստից հետո լրագրողներին հայտնեց կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա հավելեց, որ հայկական ու վրացական կողմերը պատրաստ են զարգացնել հարաբերությունները: Շարմազանովը կարևորեց միջխորհրդարանական համագործակցության մեջ սպասվող դրական տեղաշարժը՝ հայտնելով, որ շուտով փոխադարձ այցելություններ կլինեն:  «Շատ բարձր ենք գնահատում Վրաստանի հետ մեր կառուցողական հարաբերությունները, որոնք պատրաստ ենք շարունակել»,-նկատեց նա:

Շարմազանովը հայտնեց, որ քննարկել են նաև ՏԻՄ ընտրությունները, որոնք կկայանան մարտի 11-ին: «ՀՀԿ-ն բոլոր համայնքներում առաջադրել է թեկնածուներ: ՄԻ քանի համայնքներում թեկնածուներ են առաջադրել ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն: Հիմնական համայնքներում մեծ մրցակցություն չի սպասվում, որովհետև այն ուժերը, որոնք բարձրաձայնում են Հայաստանում ժողովրդվարության հաստատման, ընդդիմության ձայնը լսելի լինելու մասին, ձեռնպահ են մնում մասնակցելուց: Սակայն առանց ՏԻՄ-երին մասնակցելու դժվար է խոսել Հայաստանում քաղաքական ուժերի կայացվածության մասին: Մենք շահագրրգռված ենք, որ քաղաքական ուժերը, առնվազն խորհրդարանական ուժերը մասնակցեն ՏԻՄ ընտրություններին, որովհետև ընտրությունները միայն հանապետականը չեն»,-ասաց նա:

ՀՀԿ խոսնակը տեղեկացրեց, որ քննարկել է նաև արտահերթ նիստի աշխատանքը, ընդունված օրենքները:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ