26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՌԴ ԱԳՆ-ը անդրադարձել է հայ-թուրքական արձանագրությունների չեղարկմանը

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Թուրքիայի և Հայաստանի միջև ցյուրիխյան արձանագրությունների չեղարկմանը։

Նա ասել է, որ Ռուսաստանը ելնում է Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման կարևորությունից, որը բխում է երկու երկրների շահերից։

«Ռուսական պատվիրակությունը գտնվել է Ցյուրիխում և ակտիվորեն մասնակցել է արձանագրությունների պատրաստման գործընթացին։ Մենք գնահատական ենք տվել այս արձանագրություններին և, այդ գնահատականները շարունակում են հրատապ մնալ։ Մենք ելնում ենք Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման կարևորությունից, որը բխում է հենց երկու երկրների շահերից։ Մեր կողմից մենք ամեն բան արել ենք հենց այս նպատակին հասնելու համար»,– ասել է Զախարովան։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ