25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Մի նախարար գալիս ելակ է ցանում, մյուսը ռեհան, մյուսն էլ կանեփ է ցանում.Հրաչ Բերբերյան/տեսանյութ/

«Տարին ռիսկային է, հատկապես կարկտահարությունների և ցրտահարությունների հետ կապված»,-այսօր՝ մարտի 7-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը:

Բերբերյանի խոսքով՝ շատ կրիտիկական է ջրամբարների վիճակը. «Ես խնդրելու եմ երկրի ղեկավարությանը, որ դադարեցնի ՀԷԿ-երի աշխատանքը: ՀԷԿ-երը այս շրջանում վնաս են տալիս: Ջրային պրոբլեմը հաշվում ենք առաջնային: Ջրի հարցը կլուծվի, եթե հենց այս պահին փակվեն ՀԷԿ երը: Ջրամբարները գյուղացիների համար են ստեղծված ու թող իրենց ՀԷԿ- երը գետերի վրա դնեն»,-նշեց Հրաչ Բերբերյանը:

Հրաչ Բերբերյանը նկատում է, որ պետությունը գյուղատնտեսության առումով սխալ քաղաքականություն է վարում. «Պետությունը պետք է հեկտարաի հաշվարկով գումար սուբսիդավորի: Մի նախարար գալիս ելակ է ցանում, մյուսը ռեհան, մյուսն էլ կանեփ է ցանում: Մենք պետք է ստրատեգիա ունենանք»,-ընդգծեց Հրաչ Բերբերյանը:

Մանրամասները՝  տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ