26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մտահոգիչ ազդակ. Պուտինի շտապ հեռագիրը Երեւան. Ժամանակ

ՌԴ նախագահ Պուտինը նախօրեին շնորհավորել է Արմեն Սարգսյանին Հայաստանի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Հատկանշական է, որ Պուտինի շնորհավորանքը գործնականում առաջինն է, որ ստանում է Արմեն Սարգսյանն արտասահմանյան գործընկերներից, թեեւ այդ առումով, իհարկե, իրավիճակը հարաբերական է, քանի որ Արմեն Սարգսյանին Երեւանում շնորհավորել է նաեւ մարտի 2-ին Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Կվիրիկաշվիլին:

Այդուհանդերձ, Պուտինի շնորհավորական հեռագիրը, իհարկե, առաջինն է, որ ստանում է Արմեն Սարգսյանը, եւ այն հատկանշական եւ ուշագրավ է այդ տեսանկյունից, եւ առաջին հերթին իհարկե նաեւ հրատապության առումով: Պուտինը, փաստորեն, Արմեն Սարգսյանին շնորհավորում է ժամեր անց: Այդ հանգամանքը դիտարժան է մի քանի ասպեկտով:

Նախ, Արմեն Սարգսյանի թեկնածության առաջադրումը շատերի մոտ դիտարկվեց իբրեւ, այսպես ասած, արեւմտամետ նախագահի թեկնածուի առաջադրում, հաշվի առնելով, որ Արմեն Սարգսյանը եղել է դեսպան Մեծ Բրիտանիայում, տարիներ շարունակ տարբեր գործունեություն է ծավալել այնտեղ՝ թե՛ քաղաքական-դիվանագիտական, թե՛ տնտեսական իմաստով: Մյուս կողմից, սակայն, երբ Սարգսյանը սկսեց հանդիպումները Սփյուռքի հետ՝ նախագահի թեկնածության առաջարկն ընդունելու հարցում վերջնական որոշման համար, Սարգսյանն առաջինը այցելեց Մոսկվա:

Սրանք իհարկե դետալներ են, որոնք ամենեւին չեն նշանակում որեւէ սկզբունքային կողմնորոշում կամ դիլեմա, սակայն, անշուշտ, հետաքրքիր դետալներ կամ շտրիխներ են, եւ դրանց ֆոնին էլ ուշագրավ է Պուտինի թե՛ հրատապ, թե՛ փաստացի առաջին շնորհավորանքը: Մեծ հաշվով, չունենալով անմիջական վարչական իշխանություն, Արմեն Սարգսյանն իհարկե կարող է իր դերակատարումն ու կարգավիճակը, այսպես ասած, արժեհամակարգային հարթության վրա ծառայեցնել Հայաստանում աշխարհայացքային փոփոխությունների համար, իսկ Ռուսաստանի համար, թերեւս, առավել խնդրահարույց է հենց այդ հանգամանքը, քան անմիջական ազդեցությունն իշխանության վրա:

Ըստ այդմ՝ Պուտինի ուշադրությունը մի կողմից բավական հատկանշական է, մյուս կողմից՝ կարող է լինել մտահոգիչ ազդակ, որ Ռուսաստանն այս ուղղությամբ կարող է դիտարկել որոշակի հակազդեցության գործողություններ եւ, ըստ այդմ, հետաքրքիր է, թե արդյո՞ք կա այստեղ խնդիր ու ինչպես կկաիոանա այդ խնդրին արձագանքել Արմեն Սարգսյանը: Կկարողանա՞ նա Հայաստանի համար դառնալ Ռուսաստանի հետ հարաբերության որակական վերափոխման, առողջացման, եւ գործնականում դաշնակցային իրական բնույթի բերելու խնդրի լուծման նոր եւ արդյունավետ գործիք, մեխանիզմ, թե՞ կուլ կգնա ներկայիս հարաբերություններին

 Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ