20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հրաժեշտ տասնիննին. Աիդա Հարությունյանի ինքնատիպ աշխարհը/տեսանյութ/

Երեկ ՝ մարտի 1-ին, Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի 1-ին մասնաշենքի նիստերի դահլիճում կայացավ «Հրաժեշտ տասնիննին» խորագրով գրական ցերեկույթ, որը կազմակերպվել էր հայագիտության ամբիոնի կողմից՝ ամբիոնի դոցենտ Անահիտ Հակոբջանյանի նախաձեռնությամբ: Գրական ցերեկույթի հերոսուհին ժամանակակից ստեղծագործող Աիդա Հարությունյանն էր: Աիդա Հարությունյանը գարնանաբույրով էր պատել դահլիճը, իր հոգեհմա ու անկեղծ տողերով ներկաներին տեղափոխելով սիրո և հավատի այն աշխարհը, որը ինչ որ չափով կերտել է նաև ինքը: 
Երբ լռում էի, իմ լեզվով էիր խոսում,
երբ սկսեցի խոսել, երկուսով լռեցինք…

unnamed

Երիտասարդ բանաստեղծուհու աշխարհը հագեցած է գույներով և այդ գույների ցանկում ինքնօրինակ պոռթկում կա: Հատկապես գունագեղ առօրյաի երաշխավոր է հորը նվիրված մի բանաստեղծություն, որը Աիդան անվանել է ` Երջանկություն: Որդիական սիրո ինքնօրինակ դրսևորում, որը ամփոփվել մի քանի տողում.

ԵՐՋԱՆԿՈւԹՅՈւՆ

Տուն մտնելիս միջանցքում կոշիկի պահարանին եմ նայում,
հորս հողաթափերը չկան, տանն է…

Փխրուն, նուրբ, գեղեցիկ հայուհին իրականում շատ ուժեղ է և նրա աղջկական ուսերը պատրաստ են կրել ժամանակի բեռը, սիրտը միշտ պատրաստ է ճչալ, իսկ հոգին միայն նվիրումի առաջ է բացահայտում խորքերը:

unnamed

Աիդա Հարությունյանի համակուրսեցիները սիրով և հոգու անեղծ թրթիռով ներկայացրեցին նրա բանաստեղծությունները: Դասախոսները հիացան և հարցերի միջոցով նորովի բացահայտեցին բանաստեղծուհի-ուսանողուհու տեսակը:

unnamed

Աիդան իր կեցվածքով առանձնահատուկ` խոհեմ և մաքրամաքուր, պատասխանեց ընկերների հարցերին և ներկայացրեց իր հոգուց ծնված տողերը:

Լուսին Ղազարյան

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ