20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մանկատան աշխատակցուհին ծեծել է հաշմանդամություն ունեցող երեխային /տեսանյութ/

Ռուսաստանի մանկատներից մեկի աշխատակցուհու նկատմամբ քրեական գործ է հարուցվել։ Կինը ծեծի է ենթարկել մանկատան՝ հաշմանդամություն ունեցող սանին։ Նրա արարքը ֆիքսել են մանկատանը տեղադրված տեսախցիկները։

Կադրերում երեւում է, թե ինչպես է կինը գրկած բերում երեխային, ապա նետում բազմոցի վրա ու խփում դեմքին։ 15-ամյա տղան մտավոր զարգացման ծանր խնդիրներ ունի եւ չի կարողացել պատմել տեղի ունեցածի մասին։ 

Մանկատան մյուս աշխատակիցները տեսել են, որ տղայի վիճակը վերջին շրջանում կտրուկ վատացել է, նայել են տեսախցիկների ֆիքսածը՝ հասկանալու համար թե ինչ է կատարվում, եւ տեսել են, որ աշխատակցուհին երեխային ծեծում է։

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Հարցաքննության ժամանակ կինը խոստովանել է, որ պարբերաբար ծեծել է երեխաներին, քանի որ նրանք իրենց լացով նյարդայնացրել են իրեն։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ