20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ես որևէ կուսակցության անդամ չեմ պատրաստվում դառնալ. նախագահի թեկնածու

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին հարցրեց, թե արդյոք իրեն չի մտահոգում այն, որ ընտրության հնարավորություն չկա, այսինքն՝ ինքն է միակ թեկնածուն, արդյոք դա չի մտահոգում, արդյոք չի դիմել ՀՀԿ-ականներին, որպեսզի կողմ լինեն, որ ևս մեկ թեկնածու լիներ:

«Արդյոք մտահոգություն չունեք, որ ոչ թե ընտրվում եք նախագահ, այլ նշանակվում եք ՀՀԿ-ի կողմից»,-հարցրեց պատգամավորը: Նա նաև հետաքրքրվեց, թե Արմեն Սարգսյանը չի ցանկանում արդյոք ՀՀկԿ-ի ցուցակը գլխավոր՝վարչապետ դառնալ, որպեսզի իրականացնի նախանշված ծրագրերը, որոնք չի կարող, ըստ նոր Սահմանադրության, իրացնել նախագահի պաշտոնում:

ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի կողմից առաջադրված նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը պատասխանեց, որ հասկանալի չէ, որ եթե ուրիշ թեկնածու լիներ, ինչպես պետք է առաջադրվեր: «Այդ հարցն ինձ չի ուղղված, կարծում եմ, դա ձեզ է ուղղված: Ես խորին հարգանք ունեմ պարոն Արտակ Զեյնալյանի նկատմամբ, անձամբ հանդիպել եմ իրեն, ոչ թե ձևական եմ դա արել, և եթե ստացվի, ու ընտրվեմ, ուրախությամբ պատրաստ եմ նրա հետ աշխատել, կիսել այն գաղափարներն ու մտքերը, որ ընդհանուր ունենք:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, ես որևէ կուսակցության անդամ չեմ պատրաստվում դառնալ, եթե ընտրվեմ, Սահմանադրությունը կարգելի, իսկ եթե չընտրվեմ առավել ևս»:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ