26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սերժ Սարգսյանը կհավաքի օլիգարխիային Կարեն Կարապետյանին քննելու. Ժամանակ

Կարեն Կարապետյանի կառավարությունն ապահո­վել է անցնող տասնամյակի ամենաբարձր տնտեսական աճի ցուցանիշը՝ ՀՆԱ-ն աճել է 7.5 տոկոսով: Հանրությանն այդ թվերն, իհարկե, չեն ասում եւ չեն ասի ոչինչ, ու ընդհանրապես ցանկացած հասարակություն առաջ­նորդվում է ոչ թե մակրոտն­տեսական վիճակագրության տվյալներով, այլ սեփական կյանքով, սեփական բարեկե­ցության աստիճանով:

Եթե մարդը սկսել է լավ ապրել կամ չի սկսել ավելի վատ ապրել, ավելի համեստ ապրել, ապա նա դժգոհ չի լինի տնտեսական վիճակից, իսկ եթե մարդը սկսել է ապրել ավելի նվազ հնարավո­րություններով, ապա, բնակա­նաբար, կունենա տնտեսական քաղաքականության հանդեպ դժգոհություն: Դա աքսիոմա­տիկ է ոչ միայն հայաստանյան, այլ գործնականում բոլոր հա­սարակությունների դեպքում: Մարդկանց չի հետաքրքրամ, թե ինչ է ասում պաշտոնական վիճակագրությունը, մարդիկ «լսում» են սեփական գրպանի պարունակությանը, սեփական ստամոքսի պարունակությանը: Եվ դա նաեւ շատ բնական է, որուհետեւ միայն այդ դեպքում վիճակագրությանը չի լինի հան­րությանը մոլորեցնելու, մարդ­կանց մանիպուլյացիայի ենթարկելու միջոց՝ երբ իշխանու­թյունը չի կարող մարդուն համո­զել, որ իր թվերով նա սկսել է լավ ապրել, եթե մարդն իր գրպանով ու մաշկով չի զգում այդ լավացումը եւ նույնիսկ զգում է հակառակը:

Կա տպավորություն, որ իշխանությունը 7,5 տոկոս աճի մասին ազդարարում է հանրության համար, քարոզչական նկատառումով: Միթե իշխանությունն այդ աստիճան ոչ ադեկվատ է եւ կտրված իրականությունից, որ կարծի, թե հանրությունը սեփական վիճա­կը մի կողմ թողնելով՝ պետք Է կյանքը չափի իշխանության վի­ճակագրությամբ: Եթե իշխա­նությունն այդքան ոչ համար­ժեք Է, ապա հազիվ թե լիներ այդքան անխոցելի՝ լեգիտիմության, փողի բացակայության եւ արտաքին մարտահրավերների ւսռկայության պայմաններում: Հետեւաբար, 7.5 տոկոս աճի, այլ մակրոտնտեսական ցուցանիշնհրի մասին հայտարարությունների գլխավոր հասցեա­տերը թերեւս հանրությունը չէ, այսինքն՝ դրանց գլխավոր նպատակը հանրությանը հա­մոզելը չէ, թե սկսել է լավ ապրել: Ուրեմն ո՞րն է նպատակը: Քա­րոզչություն, անշուշտ, կա, այ­սինքն՝ այդ շարժառիթը ան­շուշտ, առկա է եւ ինչ- որ իմաստով, ինչ֊որ շերտերի մասով այն, իհարկե, աշխատելու է, սակայն բուն խնդիրը թերեւս այլ՝ ներիշխանական, ներհամակարգային հարաբերությունները: Ինչ է Հայաստանի տնտեսությունը ներկայացնում իրենից, իհարկե՝ ոչ բացարձակ ամբողջության, այլ գերակշռող սեգմենտի մասով: Դա մի քանի խմբերի կամ կլանների տնօրինման հանձնված, բաժանված, քվոտավորված ոլորտներ են, որոնք նաեւ համադրված են տնօրինվող քաղաքական իշխանությանը:

Հայաստանում կա կարծիք կամ տպավորություն, որ պաշ­տոնական վիճակագրությունը մտացածին է, ըստ քաղաքա­կան եւ քարոզչական անհրա­ժեշտության: Անուղղակիորեն դա, իհարկե, այդպես է, սակայն խնդիրն այն է, որ Հայաստանի պաշտոնական վիճակագրությունը, խոշոր հաշվով, իշխող համակարգի ոչ պաշտոնական հաշվապահությունն է: Այսինքն՝ քանի որ իշխանությունը եւ բիզ­նեսը խիստ սերտաճած են, եւ պետական լծակները գործնա­կանում ծառայում են դրանք տնօրինող խմրերի եւ կլանների բիզնեսին, պետական վիճա­կագրական լծակն էլ ունի այդ ծառայության մեջ իր գործառույթը: Եվ այստեղ խաբեություն լինել չի կարող, քանի որ շահառուն՝ բուն, խորքային իրական, հասարակությունն ու քաղաքացին չեն, այլ իշխանություն-բիզնեսը, տնտեսաքաղաքական դոմինանտություն հաստատած օլիգարխիան:

Իսկ նրանք միմյանց չեն խաբի: Պարզապես այստեղ կա մի նրբություն: Քանի որ տարբեր են հասարակության իրականու­թյան չափումն ու տնտեսաքաղաքական այդ օլիգարխիայի չափումը, պետական վիճակագ­րության ցուցանիշները չեն հա­մապատասխանում հասարա­կության պատկերացմանն ու  չափումներին, որովհետեւ դրանք ամենեւին չեն էլ արտա­ցոլում այդ իրականությունն ու վիճակը: Նրանք արտացոլում են այն, ինչ կա տնտեսաքաղսսքական օփգարխիայի ներքին հա­րաբերությունների տիրույթում: Այսպիսով, Կարեն Կարապե­տյանի կառավարությունն իրա­կանում 7.5 տոկոսով ավելաց­րել է ոչ թե Հայաստանի ՀՆԱ-ն, այլ տնտեսաքաղաքական իշխանությունը տնօրինող օլի­գարխիայի:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ