26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Անպատասխան սեր, խանդ. ինքնասպանություններ կանանց պատճառո՞վ. Իրավունք

Նախօրեին Արադածոտնի մարզի եր­կու տարբեր համայնքներում հերթական ինքնասպանության դեպքերն են արձանագրվել: Երկու համայնքներում ինք­նասպան եղածները տղամարդիկ են:

Կաթնաղբյուր համայնքի բնակիչ 57- ամյա Հայկ Հունանյանին հայտնա­բերել են տանը՝ սավանով կախված վիճակում: Ինչպես տեղեկացրեց տեղի աղբյուրը.

– Հայկին իր տանը գազի խողովա­կից սավանով կախված վիճակում հայտնաբերել է գյուղի էլեկտրիկի դպրոցական տղան, ով 6-րդ դասարա­նի աշակերտ է: Երեխան եկել էր լույսի վարձը վերցնելու համար, բայց բացե­լով դուռը, բախվել է Հայկի կախված, անշնչացած մարմնին: Թե ինչն է Հայ­կին դրդել նման քայլի, ոչ ոք ստույգ ոչինչ ասել չի կարող: Ինքը շատ ինք­նամփոփ, միայնակ ապրող մարդ էր: Արտասահմանում էր ապրում, երկու տարի առաջ ձեռնունայն վերադարձավ ու էսօր էսպես կյանքին վերջ տվեց: Զարմանալի է, բայց Հայկի եղբայրն էլ է ժամանակին ինքնասպան լինելով՝ կյանքին վերջ տվել: Եղբոր դեպքում գոնե պատճառը հասկանալի էր՝ ֆի­նանսական մեծ խնդիրների առաջ էր կանգնած: Հայկի դեպքում՜ ապշած ենք: Ինքը իր համար գլուխը կախ ապրող տղա էր: Թեպետ շրջանառվում է մի վարկած, որ անպատաս­խան սերն էդ տղուն գցեց նման վիճակի մեջ: Տարիներ առաջ սի­րահարված է եղել մի կնոջ, գնա­ցել էր իր մոտ արտասահման, բայց վերջում էդ կինը իրեն, բառիս բուն իմաստով, օգտագործել ու շպրտել է: Դրանից հետո, ասում են, Հայկը շատ է փոխվել, ով իմա­նա …

Նույն մարզի Վերին Սասնաշեն հա­մայնքում էլ անասնագոմում կախ­ված վիճակում հայտնաբերել են չորս երեխաների հորը՝ 51-ամյա Արտյոմին: Ըստ թերթի աղբյուրի, նա ապրում էր կնոջ, երեխաների եւ ծեր մոր հետ, ըն­տանիքը սոցիալապես ահավոր վատ պայմաններում Է: Խեղճ մայրը սառել Է՝ կատարվածի մասին իմանալուց հետո, կորցրել է խոսելու ունակությունը:

Դեպքի օրը 51-ամյա տղամարդն ըն­տանիքի անդամներին ասել Է, թե գնում է՝ անասուններին կերակրելու, սակայն չի վերադարձել: Ավելի ուշ նրան հայտնա­բերել են արդեն անասնագոմում՝ կախ­ված վիճակում:

Թե ինչն էր 51-ամյա տղամարդու կյանքին վերջ տալու պատճառը, նրա հարազատները մեզ հետ զրույցում դժվարացան ասել՝ նկատելով սակայն.

– Անհաշտ հարաբերությունների մեջ Էր կնոջ հետ: Չնայած տարիքին, անընդ­հատ խանդում Էր: Անգամ իր հարազա­տությանն Էր խանդում: Միշտ վեճերն անպակաս Էին իրենց տանը: Նոր տար­վան Էլ նույն խանդի հողի վրա կնոջը ծե­ծել Էր, Արտյոմին բաժին Էին հրավիրել այդ փաստով: Թե ինչ Է եղել դեպքի օրը, որն Է պատճառը, չեմ կարող ասել: Տա­նեցիներն Էլ ասում են, որ սուրճ Էին դրել, որ բոլորով խմեն, Արտյոմն ասել Էր. «Գնամ անասուններին կերը ավե­լացնեմ, գամ, մինչեւ կոֆես պաղի»: Էդ գնալն Էր, որ գնաց:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ