26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Պարսիկները դժգոհ են, հեռանում են Հայաստանից. Առավոտ

Երեկ Երեւանում կայացավ հայ-իրանական միջկառա­վարական հանձնաժողովի 15-րդ նիստը: 15 անգամ նման նիստ անցկացնելը քիչ չէ, դրանք ենթադրում են, որ երկու երկրների տնտեսական հարաբերություններն աճեն նիստից հետո նոր մակար­դակի վրա կդրվեն, ավելի շատ ներդրումներ ու առեւտրաշրջանառություն կլինեն եւ այլն:

Իրանի ազատ առեւտրի գոտիների գերագույն խորհրդի ներդրումնե­րի եւ բյուջեի պլանավորման գլխա­վոր վարչության պետ Մոհամեդ Ռեզա Աբդոլ Ռաֆիմին երեկ ներկայացնելով Հայաստանից Իրան եւ հակառակ ուղղությամբ ար­տահանման եւ ներմուծման ցուցանիշները՝ ասաց, որ դրանք իրեն չեն գոհացնում: Ընդ որում, Իրա­նից Հայաստան ներմուծումը գրեթե կրկնակի շատ է, քան Հայաստա­նից Իրան ապրանքների արտա­հանումը:

Պարոն Ռաֆիմիի ներկայացրած տվյալներով՝ ՀՀ-ից Իրան արտա­հանումը նախորդ տարի կազմել է մոտ 75 միլիոն դոլար, իսկ Իրա­նից Հայաստան 165 միլիոն դոլար է. «Ձեր ընդհանուր արտահանումը Իրան 3.2 միլիարդ դղար է կազ­մում, սա քիչ գումար է, իսկ օտա­րերկրյա արտադրանքների ներմուծումը Իրան կազմում Է 43 միլիարդ դոլար, բնականաբար’ 75 միլիոնը սրա դիմաց ոչինչ է»,- ասաց Ռաֆիմին:

Իրանը խթանում է տեղական արտադրությունը եւ տեղական ար­տադրողի շահերն է պաշտպանում, այսինքն՝ շատ ապրանքների մուտքն այդ երկիր բարդ է, ոչ մր­ցունակ եւ նույնիսկ անհնար: Այնուամենայնիվ, իրանական մեծ շու­կայում կան բաց շուկաներ օտարերկրյա արտադրողների համար:

Այսինքն՝ Իրանի շուկան օտարերկրացիների համար բաց է, ինչ ապրանքներ կարող են, օրինակ, հայերն այդ երկիր արտահանել, պարոն Ռաֆփմին հստակ պա­տասխան չտվեց: Նա ակնարկեց, որ այդ խնդիրը հայերը պետք է լու­ծեն, այսինքն՝ նստեն՝ ուսումնասի­րեն, պարզեն, թե ինչ ապրանք­ներ կարող են Իրանի Իսլամական Հանրապետություն արտահանեն:

Մանրմասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ