25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայկական զորքերը պատրաստ են այդ սցենարին. 168 Ժամ

«Հայաստանը պետք է 3 բան անի Մինսկի խմբում: Առա­ջինը՝ եթե Մինսկի խումբը դեռ գոյություն ունի, ապա Հա­յաստանի համբերության շնորհիվ է, քանի որ Ադրբեջանը ցանկանում է հեռանալ այս կոնտակտային խմբից: Ուստի Մինսկի խմբի պատասխանատվությունն է Բաքվի դեմ հան­դես գալ անհրաժեշտության դեպքում: Երկրորդ Հայաստա­նը պետք է պահանջի Մինսկի խմբից, որ վերջինս Բաքվին ասի հետևյալը՝ եթե Բաքուն ձեռնամուխ է լինում հայերի դեմ պատերազմին, Մինսկի խմբի երեք պետությունների համանախագահներն ինքնաբերաբար կճանաչեն Արցախի Հանրապետություն անկախությունը:

Երրորդ կետն այն է, որ հայերի ֆիղիկական անվտանգությունն առաջնային է Հա­յաստանի համար: Հայկական դիվանագիտությունը պետք է պահանջի պաշտպանել Պաշտպանության պատասխանատվության սկզբունքը Արցախի խնդրի կարգավոր­ման սկզբունքների պաշտոնական շրջանակում»,-  հայկական դիվանագիտության աոաջնահերթ երեք անելիքներն այսպես է ներկայացրել Ֆրանսիայի «Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Կայծ Մինասյանը: Անդրադառնա­լով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի ռազմատենչ հայտարարու­թյուններին, Մինասյանն ասել է, որ պետք չէ զարմանալ ադրբեջանական իշխանությունների նմանատիպ հայտա­րարություններից: Նրա բնորոշմամբ արդեն երկար ժամա­նակ է, ինչ Ալիևների կլանը բազմապատկել է թուրքիզմի պահանջները հայերի դեմ: «Իսկապես, մենք ցանկացած պահի պետք է ակնկալենք պատերազմի վերսկսում, և կար­ծում եմ, որ հայկական զորքերը լիովին պատրաստ են այդ սցենարին»,- պնդել է Կայծ Մինասյանը:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ