09 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Հարց է ծագում, տղե՛րք, դուք այդտեղ ի՞նչ եք անում. Արթուր Մեսչյան

«Երբ որ մենք դիմում էինք մի նախագիծ հաստատելու համար Բոստոնում կամ Քեմբրիջում կամ ուրիշ քաղաքներում, որ մոտավորապես Երևանի չափ քաղաքներ են, միայն Բոստոնն է մեծ, այնտեղ նստում են 12-13 հոգի: Տեսե՞լ եք՝ քանի հոգի է նստած այդ դահլիճում: Հարց է ծագում, տղե՛րք, դուք այդտեղ ի՞նչ եք անում: Այսինքն՝ ինչի՞ համար եք այդքան շատ: Ես չեմ հասկանում: Ովքե՞ր են դրանք, դրանք ո՞նց են այդտեղ հայտնվել, ես չեմ հասկանում, ու ինչի՞ համար են այդքան շատ»,-«Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդման եթերում ասել է երգիչ, երգահան, ճարտարապետ Արթուր Մեսչյանը՝ անդրադառնալով օրեր առաջ քաղաքապետարանի նիստերի դահլիճում պատահած միջադեպին:

 
 «Ասել, որ կնոջը հարվածել չի կարելի, գրկել և դահլիճից հանել չի կարելի, տգեղ է, նշանակում է՝ ոչինչ չասել: Այստեղ ուրիշ խնդիր կա: Արդյոք մարդկանց կյանքը բարելավելու համար այդ կեղտաջուրը պե՞տք էր բերել դահլիճ: Իսկ այդ շրջանում, որ այդ խայտառակ վիճակի մեջ են, ղեկավարություն չկա՞: Որտե՞ղ է իրենց պատասխանատվությունը: Այսօր այդ կեղտաջուրը կբերենք, վաղը թունավորված ուտելիքը կբերենք Կառավարություն: Այսինքն՝ ամեն ինչ պետք է բերվի, դրվի սեղանի՞ն, որ հասկանանք՝ այսպես չի կարելի»,-հավելել է Արթուր Մեսչյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ