24 Հուլիսի, Չորեքշաբթի, 2019

Քաղաքական աղանդավորություն

524537

Մենք 1000 տարի պետություն չենք ունեցել, քաղաքական հարցերի շուրջ մտածելու հնարավորություն չենք ունեցել: Միայն կրոն ենք ունեցել, իսկ այն մտքի ազատություն չէ, այլ դոգմաներով կաղապարվածություն: Դա է արմատավորվել մեր մեջ:
Ու մոտ 30 տարի առաջ հնարավորություն ունենալով ստեղծել քաղաքական նախաձեռնություններ, վերը նշված պատճառով դրանք վերածեցինք քաղաքական աղանդների:
Քաղաքական այդ նախաձեռնությունների առաջնորդները ճանաչվեցին որպես սուրբ և անսխալական, իսկ թեզերն ու դրույթները` դոգմա: Որևէ այլ միտք, որը դոգմաների տիրույթից չէ, մերժելի է: Որևէ մեկը, ով կքննադատի թեզերը կամ առաջնորդին` եղկելի հերձվածող է` արժանի ոչնչացման:
Եվ չշտկվելով, չլրամշակվելով, քննադատական խոսք չլսելով` քաղաքական այդ նախաձեռնությունները չեն կարողանում իրականացնել իրենց հռչակած նպատակները ու աստիճանաբար դուրս են մղվում հասարակական ուշադրության դաշտից, նեղանում են, վերածվում քաղաքական դոգմատիկ սեկտայի:
Մեր գրեթե բոլոր քաղաքական նախաձեռնությունները զգուշավոր սեկտա են ու իրենք իրենց զրկել են ձևափոխվելու, զարգանալու հնարավորությունից: Ու հիմա մենք բոլորով դոգմատիկ վիճակում ենք:
Իշխանությունն ինքն էլ մի յուրօրինակ սեկտա է` իր դոգմաներով ու մտքի սահմանափակումներով:
Յուրօրինակ սեկտա է նաև ժողովրդի բողոքական հատվածը. նրա համար ընդունելի են միմիայն սև մտքերը. այլ միտք արտահայտողները բորոտ են նրա համար:

Ժամանակը կարիք է զգում այս դոգմատիկությունը փշրելու ունակ անհատների:

Արծրուն Պեպանյանի ֆեյսբուքյան գրառումը

Արխիվ

Հուլիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ